Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա «խոսքերին», թե «ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ», այսօր ԱԺ-ում ասել է, թե, «Ես, իհարկե, ճիշտ չեմ համարում որեւէ մեկի կողմից նման արտահայտությունների ձեւակերպումը: Դա իրոք, կարելի է ասել, որ անցանկալի երեւույթ է»:
Այսինքն՝ մարդուն վիրավորելը, նախարարի պաշտոնը չարաշահելը և այդ լկտի պահվածքը Հովիկ Աբրահամյանը ընդամենը համարում է անցանկալի երևույթ: Շատ հետաքրքիր էր: Տեսնես, որ Արամ Հարությունյանի տեղը, ասենք, մի ընդդիմադիր քաղաքական գործիչ նույնը ասեր, ի՞նչ կասեր Հովիկ Աբրահամյանը:
Մյուս կողմից, Հովիկ Աբրահամյանը փաստացի ասում է, որ ցանկացած մարդ կարող է մյուսի հասցեին նման բաներ ասել, և դա ուղղակի կհամարվի «անցանկալի երևույթ»՝ առանց որևէ հետևանքների: Ի նկատի կունենանք:
Ցավով պետք է նշեմ, որ այս խնդիրը գնալով ավելի է մեծանում: Հիշեցնեմ, որ ամեն ինչ սկսվեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ղալաթ են անում»-ից: Հենց դա դարձավ նախադեպ, որ հիմա իրար հետևից «նախարարները» ԱԺ ամբիոնից կամ ուրիշ տեղ վիրավորում են ուրիշներին: 
Դե մեղադրելու չի: Պաշտոնը կուրացնում ա երբեմն: Իրենց Ապոլոն կամ Զևս զգացող նախարարներին հիշեցնեմ, որ պաշտոնը երբեք հավիտենական չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել