Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանի համար բավականին լուրջ մարտահրավեր է Սիրիայի հայաբնակ Քեսաբի բնակչության տարհանումը: «2011 թվականից սկսվել է սիրիական ճգնաժամը. թերևս մենք կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունն ինչ-որ նվազագույն ծրագրեր մեր հայ բարեկամներին այստեղ վերաբնակեցնելու հետ կապված արել է և ոչ ավելին: Եվ այսօր մենք ստիպված ենք Քեսաբի մեր հայրենակիցներին ասել՝ հայրենիքը ձեզ հետ է, բայց բարոյապես»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ Սիրիայում տեղի ունեցածը պետք է ստիպեր Հայաստանին իր հնարավորությունների չափով աջակցել հայրենակիցներին: «Դա չարեց, և այսօր մենք հայտնվել ենք հետևանքներին հակադարձելու խնդրի առջև»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Սիրիայի հարցով ամբողջ աշխարհը մտահոգված է, բայց Հայաստանը նույնիսկ զգացնել չտվեց, թե մտահոգված էր այդ խնդրով, իսկ անելու շատ բան կար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել