Tert.am-ը գրում է.

Թեև այսօր Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ սրված են և օր օրի վատթարանում են, բայց որոշ ժամանակ անց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կգնան փոխզիջումների, սակայն այդ ժամանակ հայտնի չի լինի, թե ինչ է լինելու Հայաստան ի հետ, նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Ռուսաստանը, լինելով մեծ երկիր, չի կարող երկար շարունակել այն քաղաքականությունը, որը վարում է այսօր, դա շահավետ չէ նաև Արևմուտքին, և նրանք փոխզիջումներին են գնալու»,– ասաց նա:

«Բայց թե այդ վերականգման ընթացքում Հայաստանը որտե՞ղ է հայտնվելու, ի՞նչ վիճակում է լինելու, անհասկանալի է, Հայաստանին ուղղակի դնելու են իր տեղը: Ցավոք, ՀՀ իշխանությունների քաղաքականությունը տանում է մի ուղղությամբ, որ մենք չենք որոշելու մեր ճակատագիրը, այլ ամբողջ առևտրի մեկ փոքր իր ենք լինելու»,- ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել