Մասլոուն համարում էր, որ հասուն (ինքնաակտուալացվող) անձինք բնակչության շրջանում 1% են կազմում, նրանք հոգեբանորեն առողջ և իրենց մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդկանց նմուշներ են։

• Այլոց համեմատությամբ իրականությունն ավելի ադեկվատ են ընկալում, նրանց ընկալումը զերծ է հիմնական պահանջմունքների, ստերեոտիպերի, նախապաշարումների ազդեցությունից։ Չուսումնասիրված, չճանաչված երևույթների նկատմամբ հատուկ հետաքրքրություն են դրսևորում։
• Իրենց և ուրիշներին ընդունում են այնպիսին, ինչպիսին կան։ Վարքի արհեստական, գիշատիչ ձևերը բացակայում են։
• Դրսևորումների ինքնաբերականություն (սպոնտանություն), պարզություն և բնականություն։ Ընդունված ծեսերի, ավանդույթների և արարողությունների պահպանում, բայց դրանց վերաբերում են համապատասխան հումորով։ Դա ոչ թե ավտոմատիկ, այլ գիտակցված կոնֆորմիզմ է վարքի արտաքին մակարդակում։
• Գործնական ուղղվածություն։ Այսպիսի մարդիկ սովորաբար զբաղված են ոչ թե իրենցով, այլ իրենց կենսական խնդրով։ Սովորաբար նրանք իրենց գործունեությունը հարաբերակցում են ունիվերսալ արժեքների հետ և հակված են իրենց գործունեությունը դիտարկել հավերժության տեսանկյունից, այլ ոչ թե ընթացիկ պահի։ Այդ պատճառով էլ նրանք որոշ չափով փիլիսոփա են (Ն.Կոզլովի բնորոշմամբ` գործունյա փիլիսոփաներ են, այլ ոչ թե հայեցող փիլիսոփա)։
• Շատ իրադարձությունների նկատմամբ վերացած-կտրված դիրք են գրավում։ Դա նրանց թույլ է տալիս հանգիստ տանելու անախորժությունները և պակաս չափով ենթակա լինելու արտաքին ազդեցություններին։ Հաճախ նրանք հակված են լինում մենակության, ինչը չի ազդում նրանց կայունության և լավ տրամադրության վրա։
• Ինքնավարություն և շրջապատից անկախություն, ֆրուստրացնող գործոնների նկատմամբ կայունություն։
• Ընկալման թարմություն. ամեն անգամ նոր բան են գտնում հայտնի բաների մեջ։
• Սահմանային ապրումներ, որոնք բնորոշվում են սեփական Եսի անհետացման զգացումով։
• Ամբողջ մարդկության հետ ընդհանրության զգացում։
• Ընկերություն ինքնաակտուալիզացվող այլ մարդկանց հետ։ Մարդկանց նեղ շրջանակ, որոնց հետ հարաբերությունները շատ խորն են։ Միջանձնային հարաբերություններում թշնամաքի դրսևորումների բացակայություն։
• Հարաբերություններում դեմոկրատականություն։ Ուրիշներից սովորելու պատրաստություն։
• Կայուն ներքին բարոյական նորմեր։ Չարի և բարու սուր զգացում։ Կողմնորոշված են դեպի նպատակները, իսկ միջոցները միշտ ենթարկվում են նրանց։
• «Փիլիսոփայական» հումորի զգացում։ Կյանքին ընդհանուր առմամբ և ինքն իրեն հումորով են վերաբերվում, բայց ինչ-որ մեկի ոչ լիարժեքությունը կամ դժբախտությունը երբեք ծիծաղելի չեն համարում։
• Կրեատիվություն, որը կախված չէ նրանից, թե մարդն ինչով է զբաղվում, և դրսևորվում է նրա բոլոր գործողություններում։
• Քննադատական վերաբերմունք այն կուլտուրայի նկատմամբ, որին իրենք պատկանում են. ընտրվում է լավը և մերժվում է վատը (օգտակարը/անօգուտը)։ Իրենց ավելի շատ ընդհանուր մարդկության ներկայացուցիչ են զգում, քան մեկ մշակույթի ներկայացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել