Ուկրաինայի դեպքերի քողի ներքո, կրկին փայլատակում է Եվրոպայի պատմական հիշողության «կարճ» և «ընտրողական» լինելու փաստը: Չէ, այնպես չէ, որ առաջ դրա մասին չգիտեինք, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչին չափ ու սահման կա: Ըստ ՊԱՏՇՈՆԱԿԱՆ, կրկնում եմ, պաշտոնական տվյալների՝ Երկրորդ համաշխարհային պատրազմի տարիներին նացիստների (այս տենդով տառապողի ազգությունն այս դեպքում կապ չունի` լինեն դրանք ՍՍ-ականեր, Վերմախտը, ուկրաինացի վայ ազգայնակաները` տարբեր անուններով) վայրագություններին զոհ են գնացել ավելի քան 10 մլն ուկրաինացիներ: Իսկ հիմա, ուշադրություն, հարց. ո՞ր վատ երազում կարելի էր պատկերացնել, որ հենց ՆԱՑԻՍՏՆԵՐԸ այս երկրում ինչ-որ մի ժամանահատվածում դե ֆակտո կգրավեն իշխանությունը` նույն այն երկրների բեղուն օժանդակությամբ և օգնությամբ, ովքեր ոչ վաղ անցյալում պայքարում էին նացիստների դեմ: Իսկ հիմա այս լայն «ֆոնի» ներքո «մանր-մունր» «հասակությունների» մասին: Պաշտոնական Վարշավան բեղուն աջակցություն է ցուցաբերում Երկրորդ աշխարհամարտի տարիներին լեհ ժողովրդի մասսայական ՍՊԱՆԴԻՆ մասնակցած, իսկ որոշ տեղերում իրականացրած ԲԵՆԴԵՐԱԿԱՆՆԵՐԻՆ: Նույն նացիզմի դեմ օրուգիշեր պայքարող Գերմանիան Հիտլերի հետ համագործակցած շարժման ներկայացուցիչներին անվանում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐ: Ճիշտ է, տիկին Մերկելը Ռեյխսթագում գլուխը կախում եմ, սակայն, ինչպես ասում են, դրա գինը մեծ չէ: Շարքը կարելի է երկար շարունակել: Իհարկե, մշտական շահերի և ոչ այդքան հավերժ բարկամների դրույթը ոչ ոք չի չեղարկել, սակայն գոնե միջոցների մեջ պետք է ընտրության կատարել: Հակառակ դեպքում` գինը կարող է շատ թանկ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել