Tert.am-ը գրում է.

Թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել «Կենսաթոշակային կուտակային մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների միջոցով քաղաքական մեծամասնությունը պահում է այսպես ասած՝ յոթ կողպեքի տակ, և որևէ տեղեկատվական արտահոսքեր չեն լինում: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում խոստովանեց «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, այդ մասին որևէ մեկը չի ասի:

Ըստ նրա՝ վարչապետի ֆինանսական բլոկի նախարարները, որոնք այնուամենայնիվ, աշխատում են փոխզիջումների նախագծի վրա, մի քանի տարբերակ են առաջ քաշում և դրանցից առաջինն այն է, որ պարտադիրի բեռը ընկած լինի գործատուի վրա՝ որպես հարկատեսակ, սակայն այնպիսի «շեմ» գտնվի, որ շատ չտուժեն գործատուն էլ, աշխատողն էլ: Մյուս տարբերակը, որ քննարկվում է, վերաբերում է օրենքի ժամանակավոր կասեցմանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ «Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում օրենսդրական փոփոխություններ անելու համար քննարկում է պետք անցկացնել ու ավելացրել. «Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների: Եթե հասկանանք, որ օրենքի մեջ կան թերություններ, մենք, անպայման, կշտկենք, բայց դա ճնշումների հետ կապ չունի»,– ասել էր նա։ Ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ եք հանել «պարտադիր» բառը, ԱԺ նախագահն ասել էր.«Պատրաստ ենք քննարկել»:

Այսօր արդեն Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, առանց որևէ բան մանրամասնելու, հայտնել էր, որ պարտադիր կուտակային հարցում կառավարությունը «պատրաստ է փոխզիջումների»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am–ի հետ զրույցում կրկին պնդեց, որ փոխզիջումը չի կարող լինել այնպես, որ «պարտադիր» բառը հանվի օրենքից, այլապես այն իր իմաստը կկորցնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել