Tert.am-ը գրում է.

Հալեպում հրթիռների և արկերի տարափը շարունակվում է։ Սիրիահայութան Facebook-ի խմբերում զգուշացում է տարածվել, որ հատկապես լարված է Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում։

«Հալեպի մեր հայրենակիցներին խնդրում ենք զգույշ լինել։ Հավելյալ մանրամասներն ավելի ուշ»,-ասված է խմբերից մեկի տարածած հաղորդագրության մեջ։

Հալեպում անհանգիստ է եղել նաև երեկ։ Տեղի ժամանակով 16։30-ին Նոր գյուղի Սուրբ Երրորդություն (հայտնի է Զվարթնոց անվամբ) մոտակայքում յոթ արկ է պայթել։

Դրանք ընկել են բնակելի շենքերի տանիքների և տների վրա։ Հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով հայ երիտասարդ տղա և աղջիկ են վիրավորվել, վիրավորվել են նաև տեղացի մայր ու որդի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել