Քեսապի դեպքերի հետ կապված իրադարձությունները, անշուշտ, փոփոխվող աշխարհակարգի եւս մի վկայություն են...
Ակնհայտ է մոլորակի «հիմնական» վերաձեւողների կոնվուլսիոն պահվածքը...
Այս պայմաններում բոլոր ոչ «հիմնականների» գլխավորագույն նպատակը պետք է դառնա սեփական ՏԱՆ կարգավորումը, այլապես դրանք բոլորը կարող են արժանանալ ղրիմա-մերձդնեստրա-սիրիա-ալյասկա-ղարաբաղա... եւ այլ ճակատագրի: 
Նման պայմաններում միակ պաշտպանական միջոցն է ներքին լեգիտիմությունը, որը ոչ մի համեմատություն չի ունենա ներկայիս արհեստականի հետ... 
Պայմանական-արհեստական լեգիտիմությունն է պատճառը, որ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դրսեւորել իր իրական շահերից բխող պահվածք, ինչի հետեւանք է նաեւ, որ աշխարհասփյուռ հայության միասնականությունը մինչ օրս երազանք է միայն...
Շատ հաճախ նման է տեղանքային (կոնդեցի, սարիթաղցի, երրորդմասցի... երեւանցի, գյումրեցի, վանաձորցի... պարսկահայ, ֆրանսահայ, ռուսահայ) եւ այդպես շարունակ (փոքրից մեծ) տարբերությունների հիման վրա վարղող մանրախնդիր, «թաղ-թաղ» քարակռիվների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել