Այսօր Ուկրաինայի խնդիրը Ղրիմը չի, այլ մնացած Ուկրաինան է, կամ նրա մնացած տարածքի մոտ 50%-ի ճակատագիրը: Ու եթե ուշադիր հետևեք ԱՄՆ և Եվրոպայի ղեկավարների հայտարարություններին, ապա կնկատեք, որ բուն մտահոգությունների առարկան Ղրիմը չի, այլ հենց «մնացած» Ուկրաինան է:
Ու մի շատ հետաքրքիր դիտարկում. եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ ԳՈՒԱՄ-ի անդամ երկրները հենց այն երկրներն են, որոնք տարածքներ են կորցրել` Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան ու արդեն Ուկրաինա:
Ու ևս մի հետաքրքիր դիտարկում. ԵՄ ասոցացման ծրագրում Ադրբեջանը չկար, այլ կար Հայաստանը, որը վերջին պահին հրաժարվեց պայմանագիր կնքել....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10203146860449692?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել