Tert.am-ը գրում է.

«Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» գիտական գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը խոսելով Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց, որ անընդհատ խոսվում է այն մասին, թե այստեղ սառը պատերազմ է։ Քաղաքագետի խոսքով, սակայն, նախ պետք է հստակեցնել, թե ինչ է սառը պատերազմը. այն կայուն վիճակ է։ «1989 թվականից սկսած՝ երբ բեռլինյան պատը քանդվեց, այն ժամանակ ասվեց, որ սառը պատերազմը վերջացել է, բայց չգիտես ինչու, հիմա բոլորը խոսում են սառը պատերազմի մասին»,- նկատեց Մանվել Սարգսյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ փոփոխությունների ժամանակ ենք ապրում, այն, ինչ եղել է, սա արդեն պատերազմ է։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, լրիվ նոր իրավիճակ և լրիվ նոր մեթոդներ են. առանց կրակոցի, բանակի միջամտության Ղրիմն անցավ Ռուսաստանի կազմի մեջ։ Եթե անկեղծ ասեմ, չգիտեմ, թե ով է քանդում Ուկրաինան։ Իմ մոտ տպավորություն է, որ Ուկրաինան քանդում է Արևմուտքը՝ Ռուսաստանի ձեռքով»,- ասաց քաղաքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել