Բաժանությունների թվի ավելացման պատճառների մասին 168.am –ը զրուցեց Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ ) Աբովյանի վերականգնողական կենտրոնի և «Սատար» հոգեբանական կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հետ:

msheci_apaharzan

-Բաժանությունների թիվն ինչո՞ւ է ավելնում և որո՞նք են հիմնական պատճառները:

-Ամուսնալուծության պատճառները բազմաթիվ են: Սովորաբար, ամուսնությանը նախապատրաստվելը զույգերի կողմից չի դիտարկվում, որպես լուրջ,  կարևոր գործոն: Սովորաբար երկու տեսակի ամուսնություններ են լինում՝ մեկը, երբ զույգը հանդիպում է որոշակի ժամանակ, կայանում որպես զույգ և երկրորդը, երբ շատ արագ, առանց որոշակի հոգեբանական էտապներ անցնելու ամուսնանում են:
Նախքան ամուսնանալը պետք է հաշվի առնել որոշ կետեր, որոնց համապատասխանելու դեպքում զույգերը կարող են հանգիստ լինել ապագայի հարցում: Այդուհանդերձ, եթե ընթերցողների մեջ լինեն մարդիկ, ովքեր այս իմաստով չեն համապատասխանել, բայց նորմալ ընտանիք են կազմել, թող չանհանգստանան, որովհետև ամեն ինչ, այնուամենայնիվ մարդկանց ձեռքերում է:
1) Զույգը պետք է ճանաչի միմյանց ոչ պակաս քան 6 ամիսից  մինչև 3 տարի:
-Սովորաբար յուրաքանչյուր մարդ շփման սկզբնական շրջանում փորձում է ներկայանալ միայն դրական կողմերով,  փորձում է շահել դիմացինի վստահությունը,հաճոյանալ նրան: ժամանակի ընթացքում   բացահայտվում է մարդկանց ավելի ամբողջական, իրական կերպարը: Ամուսնության որոշում կայացնելուց առաջ զույգը ցանկալի է որ հանդիպի նվազագույնը 6 ամիս և ոչ ավել քան 3 տարի: Առհասարակ, ծայրահեղությունների մեջ ընկնել պետք չէ, ոչ շատ արագ է պետք ամուսնանալ, ոչ էլ հետաձգել: Թեև վստահ եմ, որ կլինեն զույգեր, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում ամուսնացել են ու կազմել ամուր, երջանիկ ընտանիք: Այս դեպքում կարելի է խոսել կայացած անհատների միության մասին:

-Բայց  նույն  հոգեբանները պնդում  են նաև,  որ սերն ապրում է 3 տարի:
-Ես չեմ ընդունում, որ սերն ապրում է 3 տարի: Ո՞վ է չափել և ինչպե՞ս: Պարզապես տարիների ընթացքում սերը որակական փոփոխության է ենթարկվում : Եթե մարդիկ 3 տարի  շփվում են միմյանց հետ և հասկանում, որ համատեղ կյանքն անհնարին կլինի՝ ուրեմն շարունակելն անիմաստ է, որովհետև հետագայում մեղադրելու են իրենք իրենց կամ կողակցին, որ անիմաստ ժամանակ են ծախսել: Եթե իհարկե, ամուսնությունը հաշվարկով չի արված:
2) Նման ոլորտի, դասի մարդիկ ավելի համատեղելի են:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ միևնույն ոլորտի, դասի մարդիկ առավել համատեղելի են: Խոսքը ոչ թե հասարակական դիրքի կամ ունեցվածքի մասին է, այլ մարդկանց ընդհանուր  արժեքային համակարգի: Եթե մեկը գնահատում է բարեկեցությունը, լավ աշխատանքը, լավ մարդկանց հետ շփվելը, իսկ մյուսը նախընտրում  է <<մեկ օրով>> ապրելը, ապա այդ զույգերը երկար չեն կարող ապրել միասին:

3) Զույգերի ծնողների մոտ կամ հեռու ապրելը:
Երբ զույգերի ծնողները մոտ են ապրում, այսպես թե այնպես միջամտում են նոր կազմավորվող ընտանիքի կյանքին: Ծնողները պետք է հասկանան, որ շատ հարցեր, խնդիրներ զույգերն ինքնուրույն պետք է հաղթահարեն, որպեսզի կայանան որպես ընտանիք: Պարտականությունների ու բեռի մեծ մասը վերցնելով օգնություն չեն ցուցաբերում:

Անխոս, ծնողներին պետք է սիրել, հարգել, պատասխանատվության զգացում ունենալ նրանց նկատմամբ: Եվ, առավել հասկանալի է ծնողների հոգատարությունն ու ուշադրությունը երիտասարդ ընտանիքի նկատմամբ: Սակայն անհրաժեշտ է գիտակցել ինքնուրույնության և նոր սերնդին սեփական կյանքի համար պատասխանատվության զգացմունքի փոխանցման կարևորությունը: Չափից ավելի, նույնիսկ դրական միջամտությունը հավասարազոր է բացասական միջամտությանը, որը խանգարում են նորաստեղծ ընտանիքի կայացմանը և կարող է բաժանությունների պատճառ դառնալ: Ես մի դրական օրինակ ունեմ իմ աշխատանքային պրակտիկայում՝ զույգն ամուսնացավ, աղջկա հայրը մեծահարուստ էր, բայց ոչ մի կերպ չնպաստեց, որ աղջկա ընտանիքն անմիջապես բարգավաճի: Նա հնարավորություն տվեց, որպեսզի փեսան աստիճանաբար աշխատելով հասնի բարձունքի: Աղջիկը սկզբում չէր հասկանում հոր վարքագիծը, նույնիսկ նեղվում էր, վիրավորվում, սակայն ժամանակի ընթացքում կարողացավ ըստ արժանվույս գնահատել այդ քայլը: Դժվարությոսւնների հանդիպելիս ծնողները ոչ թե պետք է երիտասարդների փոխարեն լուծեն խնդիրները, այլ աջակցեն նրանց՝ ինքնուրույն ելք փնտրելու հարցում : Միայն այդ դեպքում երիտասարդ ընտանիքը կյուրացնի դժվարություններ հաղթահարելու հմտությունները:
4) Մինչև 20 տարեկան հասակում ամուսնությունները ցանկալի չեն:
Մինչև 20 տարեկան հասակում ամուսնությունները խարխլման վտանգի առջև կարող են կանգնել նորաստեղծ ընտանիքին:
 Խոսքն ավելի շուտ տղաների մասին է, որովհետև չմոռանանք, որ աղջիկներն իրենց հասակի տղաներից երկու տարով ավելի հասուն են:

-Առավել տարիքով մարդիկ այս պահին կհիշեցնեին, որ ժամանակին հին Հայաստանում աղջիկներին 12 տարեկանից էլ էին կնության վերցնում և շատ ամուր ընտանիք էին կազմում:

Մեր հին հայկական ավանդական ընտանիքը վստահ եմ եղել է մեր ազգի պահպանման եթե ոչ միակ, ապա կարևորագույն գործոններից մեկը: Սակայն թյուր կարծիք է համարել , որ այդ տարիքի աղջիկների ավանդական  իմաստով են կնության տվել:  Իմ տատիկն էլ է ամուսնացել 12 տարեկանում: Սակայն նրան մինչև 17 տարեկան պահել են որպես դուստր և միայն այդ տարիքում նա դարձել է իր ամուսնու կինը, երեխաներ ունեցել: Հաշվի առեք, թե հոգեկան և թե ֆիզիկական զարգացվածության աստճանը: Որքան խելամիտ եք համարում նման ամուսնությունը: Ընտանիքի կայացման ու պահպանման հարցում կարևոր գործոն է ամուսնական կյանքը սկսել առանց նախապաշարումների՝ նոր ընտանիքի անդամների, նրանց ավանդույթների, նրանց սոցիալական դերերի վերաբերյալ: Խոսքը այնպիսի ընդհանրացումների մասին է, ինչպիսիք են՝<<Բոլոր հարսներն այսպիսինն են >> և այլն: Նման համոզմունքները սովորաբար ձևավորվում են ծանոթ-բարեկամ-հարևան-ընկերուհի և ինչն ավելի սարսափելի ու տգեղ է անառողջ լրատվամիջոցներից, ֆիլմերի հեռուստահաղորդումներից ստացված սուբյեկտիվ ինֆորմացիայի հիման վրա: Բացասական համոզմունքներով ու նախապաշարումներով, վատ արարքների ու չարամտության մեջ միմյանց կասկածելով դժվար է առողջ ու կայուն ընտանիք ստեղծելը:
Շատ կարևոր կետերից է նաև՝ 5ընտանիքի անդամների համատեղ ժամանցը, սովորություններ ուզվարճություններ ունենալը;
Մեզ համար սովորական է ժամանակ ու ջանքեր հատկացնել մեր արտաքին տեսքին, մեր կարիրայի զարգացմանը, մեր բազմաթիվ կարողությունների ու հմտությունների զարգացման համար: Սակայն մոռանում ենք, որ սերը, ներընտանեկան կյանքը  դրանք ամենօրյա խնամք, ջանք, հոգածություն, ուշադրություն պահանջող երևույթներնենևինչնավելիկարևորէայդամենինառավելարժանիբաներըմերկյանքում: Ընտանիքի անդամները պետք է համատեղ ժամանց ունենան, և,հավատացեք, ֆինանսական միջոցներն այդքան էլ էական չեն: Օրինակ, միասին ձեռք ձեռքի բռնած զբոսնելու համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր մտքի ծայրով մտածում են ապահարզանի մասին:
-Մի խնայեք ոչ մի ջանք ձեր ընտանիքը փրկելու համար: Մի՛ հուսահատցվեք ու մի՛ հանձնվեք: Եթե ինքնուրույն չի հաջողվում հաղթահարել դժվարությունները, դիմեք համապատասխան մասնագետի: Համոզվեք, որ բոլոր միջոցներին դիմել եք, հնարավոր ամեն ինչ արել եք, պահպանելու համար ձեր ընտանիքը: Վերհիշեք ձեր համատեղ կյանքում եղած յուրաքանչյուր դրական դեպք, լավ իրադարձություն,  ձեռքբերում: Ամուսնալուծությունից հետո նոր կարգավիճակի թվացյալ շահերն անզոր են փոխարինելու ընտանեկան կյանքի վայելքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել