[info]dabavog-ը չիմացա ինչ էր ուզում ասել այս պոստով (լուրջ և առանց նեղանալու, չնայած նեղանալու բան չեմ էլ գրել :))
Շուտվանից էի ուզում գրել ընտրություն անելու համար ինչ ալգորիթմով եմ շարժվում, իմ պատասխանի մեջ որոշ չափով մտքերս հստակեցվում են, բայց մի օր կկենտրոնանամ (ամենաուշը մայիսի սկզբներին :)) ու կփորձեմ ավելի կոնկրետ գրել իմ կարծիքը:
Իսկ հլա որ իմ պատասխանը սա է`
Բայց չի Град обреченный, այլ ոչ թե народ обреченный՞՞՞ :)
Իմ համար (և մի քանի հոգի էլ եմ ճանաչում իմ ընկերներից) քաղաք ղեկավարողի ունակությունները շատ էական են: Բայց ունակությունը հարաբերական բան է, պարզ չի ինչովա որոշվում, եթե կրթվածությամբ, այստեղ կարելի է պատասխանել, որ շատերը փողով ընդունվում են և ավարտում ամենապրեստիժ համալսարանները, բայց դա չի նշանակում, որ իրանք կրթված են: Եթե ծրագրերով` կարելի է որևէ տեղից նենց ծրագիր թխել, մարդիկ զարմանան թե ինչ տնտեսական հրաշք ա գործելու թեկնածուն: Կամքնել ա հարաբերական, ում հարցնես կասի ինձանից ուժեղ կամք ունեցող չկա, ուրիշ հարց այդ կամքը դու կտեսնես, կամ կուզենաս տեսնել, թե ոչ՞՞՞ Ճաշակի մասին էլ չեմ խոսում` ինչքան մարդ այդքան ճաշակ, և մարդու էսթեթիկ ընկալումները թեև իմ համար դեր խաղում են, բայց որոշիչ չեն թեկնածուի օգտին քվեարկելու համար: Բոլոր հավասար պայմաններում ամեն մի ֆակտոր որոշիչ է, բայց քանի որ ֆակտորները շատ են, արդեն պարզ չի իրանց գումարը ինչ արդյունք կտա: Ասենք մեկը ունի ճաշակ և լավ ծրագրեր, մյուսը` կամք և կրթվածություն: ՈՒ պարզ չի ովա ավելի արժանի՞՞՞ Դրա համար ղեկավար ընտրելիս արդեն գումարվում ա մարդու անցած ճանապարհը, անցյալում վերաբերմունքը համաքաղաքացիներին, իրա բարոյական արժեքները և քո ներքին համոզմունքը որ այդ մարդը ապագայում կկատարի իր նախընտրական խոստումները: Հա, սրանք ել են հարաբերական... :)
Բա ինչես դու առաջարկում Արսեն ջան՞՞՞
Քաղաքականություն չսիրելը հուսով եմ չի նշանակում քաղաքացիական դիրքորոշման բացակայությունը:
PS: Հայաստանում մի հատ քաղաք կա, մնացածները գյուղեր են (վանաձորցիք և գյումրեցիք չլսեն մենակ :))) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել