Ես գիտեմ, որ Կարգին Հայկոն լավ դերասան ա, չեմ էլ կասկածել, բայց որ քաղաքական դերասանն էլ կարա լավը լինի, դա արդեն էսօր իմացա:
Արդեն 7-8 ամիս քաղաքացիական ակցիաներից աչք չփակող Կարգին Հայկոն էսօր tert.am-ին ասել է, որ պարտադիր կուտակայինը դա լավ բան է և պետության համար օգտակար է... Հիմա հարց. գազի գնի բարձրացումն էլ պետության համար օգտակար է, նույն այդ ավելացված փողերը էլի կմտնեն պետական բյուտջե... Տրանսպորտի թանկացումն էլ օգտակար է պետության համար, քանի որ գծատերերը ավել գումարներ կմուծեն պետական բյուտջե... ի՞նչ տարբերություն, բոլոր գումարներն էլ գնում են հասարակ քաղաքացու գրպանից: Ասեմ, որ ես ոչ դեմ եմ, ոչ կողմ, ոչ էլ հույս ունեմ, որ կհասնեմ թոշակի տարիքի...
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ գրելու, որ Կարգին Հայկոյի քաղաքական ու քաղաքացիական քայլերը ընդունել եմ այնպես, ինչպես գրանտակեր ակտիվիստներին, այսինքն չեմ ընդունել...
Եվ այս հայտարարությունը փարատեց ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել