Երեկ Ռասսել Քրոուն, ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին և «Նոյ» դրամայի նկարահանման խմբի այլ անդամներ մասնակցել են Հռոմի Պապ Ֆրանցիսկի ամենշաբաթյա ընդունելությանը Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում:
Չնայած նրան, որ սկզբում Վատիկանի խոսնակը հերքում էր, որ Քրոուի հետ հանդիպում է նշանակված, հաջորդ օրը Paramount կինոընկերությունը հայտարարել է, որ դերասանը, այնուամենայնիվ, հանդիպել է Պապին:
Այսպիսով՝ իրարամերժ տեղեկությունները շփոթեցրել են լրագրողներին: Սակայն ականատեսները պատմում են, որ դերասանը ակնթարթորեն հանդիպել է Ֆրանցիսկին և ստացել է անձնական օրհնություն: Սակայն ֆիլմը օրհնել Հռոմի Պապը հրաժարվել է:
Նշենք, որ Հռոմի Պապի ամենշաբաթյա ընդունելությանը կարող է մասնակցել ցանկացած մարդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել