Մի թեթև բարձրաձայն թվաբանական հաշվարկներ անեմ: Ուրեմն, չեչենները մեկ միլիոն էին ու, չունենալով արտաքին որևէ պետության աջակցություն, Ռուսաստանի դեմ կարողացան պարտիզանական պատերազմ մղել տասը տարուց ավելի: 
Ուկրաինացիները քառասուն միլիոն են և ունեն արտաքին աշխարհի մեծ մասի աջակցությունը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում էլ ցույց են տվել, որ իրենք էլ պակաս պարտիզանական կռիվ տվողներ չեն: 
Հիմա խնդիրը. քանի տարի է անհրաժեշտ Ռուսաստանին լուծելու Ուկրաինայի հարցը, էն դեպքում, որ դեռ Չեչնիայի հարցն էլ վերջնականապես լուծված չէ:
Ասածս նա է, որ էս դարում պատերազմով հարցեր չեն լուծվում:
Խաղաղությամբ մնաք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել