Էսօր, իմ հիշելով առավոտվա կողմ, էն ականջասպան ձայնը չէր լսվել դեռ, խոսում էին բոլորը, բերաններից պղպջակներ էին դուրս գալիս՝ մեծ, դեղնասպիտակավուն, փքված ու զզվելի պղպջակներ: Էնքան ուրախ եմ, որ չկայիր ու չտեսար էդ ամենը, որովհետև ահավոր կզզվեիր, ցինիկի պես կժպտայիր, կծիծաղեիր, բայց ներքուստ գլխապտույտ կսկսեր մոտդ: Հա, մեկ էլ ձեռք կառնեիր ինձ, ու էն էլ ինչքա՜ն, մոտավորապես նենց, ոնց ես քեզ, երբ սոսնձվում են քեզ ու խմում:
Ուզում եմ, որ սիրտդ երբեք չխառնի, էնքան լցված լինի ինչ-որ մեկով, որ երբեք չխառնի, ու դու երբեք քեզ վատ չզգաս: Ինչ վատ ա, որ դու չգիտես, թե ինչ լավ բաներ եմ ես ուզում քո համար, ինչ վատ ա, որ չգիտես, թե ով ես իմ համար՝ ինչքան թանկ ու կարևոր, այ առաջին:
Էսօր...չես հավատա, բայց իմ մասին էին խոսում, հա հենց իմ, պատկերացնո՞ւմ ես, ու ոչ մեկ ճիշտը չասեց է, ոչ մեկ: Զոռով ժպտում էի, ու գլուխս թաղում Պաչյանի գրքի մեջ. ոնց որ ջայլամ լինեի, գիրքն էլ հող էր: Ինձ լավ բաներ էին ասում, իսկ ես, մեկ ա, իրենց չէի հավատում ու չէի սիրում, էդ ինչի՞ց ա, ինչի՞ ես չեմ կարող բոլորի պես լինել ու լավ զգալ՝ գոնե ժամանակավորապես, կամ քաղաքավարությունից դրդված ժպտալ:
Դու բոլորի մեջ բոլորից ուրիշ ես, դու էլ ես զզվում էդ հոտերից, ու էդ երևույթից: Տես, մենք էլի նման ենք, դրա համար էլ ուրախ եմ, որ էսօր էդ ծանր ստերը չես շնչել, հետո ինչ, որ մենք արդեն սովոր ենք ու չենք խեղդվում:
Հիշո՞ւմ ես ինչքան էին ծիծաղում ու երկուսով ձեռք առնում իրանց: Ցավից՝ որովայնի ղդիկացավից, կծկվում էինք ու շնչահեղձ լինում: Հա, մեզ ոչ ոք դրա իրավունքը չէր տվել, բայց մեզ դա չէր հետաքրքրում, ուղղակի թքած ունեինք, իբր թեթև էինք տանում, ոնց դու էիր միշտ ասում՝ թեվավոր խոսքի պես: Վատն էինք մենք, շատ վատը, էնքան վատը, որ խոստովանում էինք, որ վատն ենք, ու մենք հստակ գիտեինք, որ տենց չի կարելի, բայց շարունակում էինք մարդկանց ձեռք առնել ու դրանից հաճույք ստանալ, որովհետև մեզ թվում էր, թե իրենք հենց միայն դրան են արժանի: Մեկը լիներ մեր մասին տենց խոսեր, բայց չէ՝ մեզ սիրում են, մեզնից վախենում են, իսկ իրականում՝ հարմար առիթի են սպասում, որ ոտքից գլուխ ճզմեն մեզ, ոտքի տակ տան, ու դարձնեն փոշի: Հեմինգուեյ սիրո՞ւմ ես: Կետը Հենրիին ասում ա, որ իրենք չպիտի գժտվեն, որովհետև աշխարհում միայն իրենք կան՝ բոլոր մյուսների դիմաց, ու, եթե որևէ բան լինի իրենց միջև, մարդիկ իրենց կհոշոտեն, ու իրենք կկորչեն: Դու իմ Հենրին ես, գիտեի՞ր: Ձեռքդ բաց չեմ թողնի, որ չկորչես, ոչինչ, որ դու իմը չես էլ բռնել:
Հետո դեպրեսվում էինք: Փոխանակ մեկս մյուսին օգներ, ավելի էինք իրար բորբոքում: Մեկիս մտքով չանցավ մյուսին ասել. թքած այ մարդ, եթե իրենք սպիտակ հոտ են, էդա չի նշանակում, որ մենք չենք կարող կապույտ լինել: Ես կապույտ, դու կապույտ, մենք կապույտ: Կապույտ Հենրի ու Մարիամ:
Իրար հասկանում էինք, ու էն էլ ոնց, բայց տենց էլ չասեցինք իրար, ու սկսեցինք կասկածել կոնստանտին: Հազարի մասին էլ հատ առ հատ ժամերով խոսեցինք, բայց տենց էլ մեզ հերթ չհասավ: Ինչի՞:
Որ կանգնեմ քո առաջ ու ասեմ, որ քեզ սիրում եմ՝ ոչ մի բառ ավել կամ պակաս, հենց էդպես ասեմ ու նայեմ աչքերիդ, հարցեր կտա՞ս: Բայց դրանց կարիքը կլինի ընդհանրապես: Բա ինչի՞ չեմ ասում ուրեմն: Վախենում եմ, որ հարցեր կունենաս, հասկանո՞ւմ ես:
Իմ պատուհանից մի կտոր նվիրեցի քեզ, ու միանգամից հետաքրքրվեցիր, թե ինչի՞ եմ տենց բան արել, կամ ինչի՞ հենց դու: Չասեցիր մերսի, կամ գոնե չժպտացիր՝ քո մոտ միանգամից հարցեր ծնվեցին՝ անկապ, անտեղի, անիմաստ հարցեր, ինձ նեղացնող, վիրավորող, կոտրող, քեզ էլ, ինձ էլ թերագնահատող հարցեր: Հիմա ես ո՞նց քեզնից չնեղանամ ու ո՞նց հիշեմ, որ նեղացել եմ քեզնից, որ նեղացրել ես ինձ, այ դմբո: 

Վախենում եմ, որ ինձ չես հասկանա, դու իմ հաշվով տենց վախեր ունե՞ս:
Ինձնից մի վախեցիր, էլի, ես քեզ սիրում եմ, դա վատ կամ ամոթ բան չի: Հա հենց ես ու հենց քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, այ ուրիշ:
Հոգնել եմ արդեն ամեն տեսակ տափուկների մասին հետդ խոսելուց, իրենք էդքան չկան, հասկանո՞ւմ ես: Բարդ չի, չէ՞, դե հասկացի էլի, էդ էնքան կարևոր ա, էնքան վախեննալու: Դու իմ վախերից մի վախեցի, կամ արի միասին վախենանք, արի իրար հետ կիսենք մեր վախերը.ք ոնը տուրի ինձ, իմը՝ տամ քեզ, տենց ոչ մեկս էլ չի վախենա:
Էսօր ինձ օճառ էին առաջարկում, ուզում էին իրենց պես լինեի, պատկերացնո՞ւմ ես: Լիքը տեսել էի, ոնց են քեզ արկղերով օճառներ բերում, դու էլ քո էն վարպետական ձևերով իրենց օճառներով իրենց լողացնում էիր, վերջում էլ օճառով պուդինգ պատրաստում ու փշուր առ փշուր կերակրում, լցնում բերանների մեջ՝ հույս ունենալով, որ չեն մարսի ու կազատվես իրենցից, դե, բայց չէ, մի հատ էլ շնորհակալություն էին հայտնում զզվելի պուդինգի համար ու խոստանում վերադառնալ: Ոնց էի սիրում, որ նեռվայնանում էի իմ ծիծաղից, ոնց էի սիրում: Ասում էիր, որ մի օր իմ գլխին էլ կգա, ու անհամբեր սպասում էիր դրան, իսկ երբ եկավ, դու չկայիր, ու հիմա ես էլի ծիծաղում եմ:
Էսօր իմ մասին էին փչում, դու էլ չկայիր, որ ժպտայիր, ու էդ զզվելի հոտը անցներ:
Դու իմ մեջ ես, մեկ-մեկ էլ ինձնից շատ ես իմ մեջ:
Ես քեզ զգում ու  ընդունում  եմ, դու էդքանը հասկանո՞ւմ ես:
Էսօր իմ համար պղպջակներ էին փչում, ու դու ոչ փչողների մեջ էիր, ոչ հակառակ կողմում, չես ծիծաղելու վրաս, կամ էլ ծիծաղելու ես, բայց ես չեմ իմանալու, որովհետև ընկերներիդ հետ ես ծիծաղելու:
Էն մարդիկ, որոնց հավեսով ուշունցում էիր, ու կյանքում առաջին անգամ ինձ դուր էր գալիս, որ տղան ուշունցում էր իմ ներկայությամբ, խոսում էին իմ մասին, բայց դու չկայիր, որ ժպիտով հասկանայիր ինձ, հասկանո՞ւմ ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել