Մենք սովոր ենք անխնա կերպով լարել մեր աչքերը` նստելով համակարգչի դիմաց: Շատ քչերը պատկերացում ունեն, որ իրականում այս կարևոր օրգանի մասին նույնիսկ գիտության համար ամեն ինչ պարզ չէ: Պետք է հոգ տանել և խնամել աչքերը, և աչքերի համար երբեմն հատուկ վարժություններ անել:

1. Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են, ուղղակի նրանք շագանակագույն պիգմենտ ունեն: Գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը թույլ է տալիս շագանակագույն աչքերի գույնը հավերժ փոխել կապույտի:

2. Այն ժամանակ, երբ մենք նայում ենք սիրելի մարդու վրա, աչքերի բիբերը մեծանում են 45%-ով:

3. Մարդու եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին, որ հարկ եղած դեպքում վիրահատությունների ժամանակ այն օգտագործում են որպես փոխարինորդ: 

4. Մենք չենք կարող փռշտալ բաց աչքերով:

5. Մեր աչքերը կարող են տարբերակել մոխրագույնի մոտ 500 երանգ:

6. Մեր աչքերը պարունակում են 107 մլն հյուսվածք, որոնք շատ զգայուն են լույսի նկատմամբ:

7. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչը դալտոնիկ է:

8. Մարդու աչքը կարող է ընկալել տիրույթի միայն երեք հատված՝ կարմիր, կապույտ և կանաչ: Մնացած բոլոր գույները այդ գույների համադրությունն են:

9. Մեր աչքերի տրամագիծը մոտ 2.5 սմ է, և դրանք կշռում են 8 գրամ:

10. Աչքերը վերահսկող մկանները ամբողջ մարմնի ամենաակտիվ մկաններն են:


11. Մեր աչքերը ողջ կյանքի ընթացքում նույն չափի են մնում, իսկ ականջներն ու քիթը չեն դադարում աճել:

12. Ակնախնձորի միայն 1/6-րդ մասն է երևում:

13. Ողջ կյանքի ընթացքում մենք տեսնում ենք միջինում 24 մլն. տարբեր պատկերներ:

14. Մեր մատնահետքերն ունեն 40 բնութագիր, իսկ աչքի ծիածանաթաղանթը՝ 256: Հենց այդ պատճառով աչքի ցանցաթաղանթի սկանավորումն օգտագործվում է անվտանգության նպատակներով:

15. Մարդիկ ասում են՝ չես հասցնի աչքով թարթել, քանի որ դա մարմնի ամենաարագ մկանն է: Թարթումը տևում է 100-150 միլիվայրկյան, և Դուք կարող եք մեր վայրկյանում 5 անգամ թարթել:


16. Աչքերն ուղեղին յուրաքանչյուր ժամ ահռելի քանակությամբ ինֆորմացիա են ուղարկում:  

17. Մեր աչքերը միաժամանակ կենտրոնանում են մոտավորապես 50 առարկաների վրա:

18. Մեր ուղեղ ուղարկված պատկերներն իրականում շրջված են:

19. Աչքերը ուղեղը ավելի շատ քան են ծանրաբեռնում աշխատանքով, քան մարմնի որևէ այլ հատված:

20. Յուրաքանչյուր թարթիչ ապրում է մոտ 4 ամիս:


21. Մայաները շլդիկությունը գրավիչ էին համարում և փորձում էին այնպես անել, որ իրենց երեխաները շլդիկ ծնվեն:

22. Մոտ 10.000 տարի առաջ բոլոր մարդիկ միայն շագանակագույն աչքեր ունեին, մինչև Սև ծովի շրջանում ապրող մարդկանց մոտ առաջացավ գենետիկ մուտացիա և հանգեցրեց կապույտ աչքերի ի հայտ գալուն:

23. Եթե լուսանկարի վրա Ձեր միայն մեկ աչքն է կարմիր, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք աչքի ուռուցք ունեք: Բարեբախտաբար, հիվանդությունը 95%-ով բուժվում է:

24. Շիզոֆրենիան 98,3% ճշգրտությամբ կարելի է պարզել աչքերի շարժման թեստի օգնությամբ:

25. Մարդիկ և շները միակն են, ովքեր տեսողական հուշում են փնտրում ուրիշների աչքերում, իսկ շներն այդպես են վարվում միայն մարդկանց հետ շփման ժամանակ:

26. Կանանց մոտավորապես 2%-ի մոտ կա հազվադեպ հանդիպող գենետիկ մուտացիա, որի շնորհիվ նրանք ունեն ցանցաթաղանթի լրացուցիչ հատված, որը թույլ է տալիս կանանց տեսնել 100 մլն գույն:

27. Ջոննի Դեպը ձախ աչքով կույր է և կարճատես է աջ աչքով:


28. Կանադայում յուրահատուկ դեպք է գրանցել՝ կապված սիամական երկվորյակների հետ: Նրանք ծնվել են ընդհանուր ուղեղիկով, և վերջինիս շնորհիվ նրանք կարողանում էին լսել միմյանց մտքերը և իրար տեսնել աչքերով:

29. Մարդկային աչքը կարող է սահուն շարժումներ կատարել, եթե հետևում է որևէ շարժվող օբյեկտի:

30. Ցիկլոպների պատմությունն առաջացել է միջերկրածովյան կղզիների ժողովուրդների շնորհիվ, ովքեր հայտնաբերել էին մահացած գաճաճ փղերի մասունքները: Կենտրոնական քթային խոռոչն հիմնականում ընդունվում էր ակնակապիճի փոխարեն և սխալ ինֆորմացիայի պատճառ էր դառնում:

31. Տիեզերքի ձգողականության պատճառով տիեզերագնացները չեն կարող արտասվել: Արցունքները վերածվում են փոքրիկ գնդերի, որոնք մռմռացնում են աչքը:


32. Ծովահենները մի աչքը կապելու պատճառով մի աչքով պարզ են տեսնում, իսկ մյուսով՝ ավելի խավար:

33. Մարդկային աչքի համար գոյություն ունեն չափազանց դժվար գույներ, որոնց անվանում են «անհնար գույներ»:

34. Մենք տեսնում են որոշակի գույներ, քանի որ դա լույսի միակ սպեկտորն է, որն անցնում է ջրի միջով՝ այն ոլորտը, որտեղ առաջացել են աչքերը:

35. Աչքերը սկսել են զարգանալ մոտ 550 մլն տարի առաջ:

36. Աֆակիայով (ոսպնյակի բացակայություն) տառապող մարդիկ երբեմն ասում են, որ տեսնում են լույսի ուլտրամանուշակագույն սպեկտորը:


37. Մեղուներն աչքերի վրա փոքրիկ մազիկներ ունեն. նրանք օգնում են պարզել քամու ուղղությունն ու թռիչքի արագությունը:

38. Տիեզերագնացները պատմել են այն մասին, որ առկայծումներ և լույսի գծեր են տեսել, երբ փակել են աչքերը: Հետագայում պարզ դարձավ, որ դրանք առաջացել են տիեզերական ճառագայթման պատճառով, որն ազդել է աչքի ցանցաթաղանթի վրա:

39. Մենք «տեսնում» ենք ուղեղով, այլ ոչ թե աչքերով: Ոչ հստակ պատկերը աչքերի հիվանդության արդյունք է, և այն ուղեղի կողմից ընկալվում է արդեն իսկ խեղված տեսքով:

40.Կապույտաչյա կատուների 65-85%-ը խուլ են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել