Հուլիսի 4-ին,  Տիգրան Մեծ պողոտային հարակից կայարանամերձ հրապարակից ոստիկանություն բերման ենթարկվեց  Արման Բադալյանը, ով  ձերբակալվել է հրազեն կրելու, պահելու եւ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար և ով  Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդին է:

Քրոջ որդու ձերբակալման հետ կապված  «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է  պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, ով, սակայն, փորձելով խույս տալ հետագա խոսակցություններից, ասել է. «Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտնաբերվել իր մոտ: Ոնց օրենքը ճիշտ է համարում, թող այդպես էլ անի, դա ինչ չի հետաքրքրում»:

Սա նույն Նեմեցի տակտիկան  է. «Վահեին սպանած տղան իմ թիկնապահը չէ, այլ՝ ռեստորանի անվտանգության աշխատակից»: Բայց ինչպես տեսանք Հայրապետյանին դա չփրկեց: Իսկ  Սեդրակյանը արի ու տես դեռ հույս ունի: Պատմություն է պետք կարդալ պրն Մհեր, պատմություն… :)

Ի դեպ այս գործի շրջանակներում քննարկվում էր նաև Սեդրակյանին մանդատից զրկելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել