Եկեք անիմաստ էյֆորիայի մեջ չընկնենք Ղրիմի արդյունքներից:
Դեռ ավելին, հիմա Պուտինը ԱՄԵՆ ԿԵՐՊ դիմադրելու է անկախության բոլոր գործընթացներին՝
- Նախ, որ մեղմի կատարվածի արձագանքներն ու խուսափի «նոր Հիտլեր» դրոշմից, և
- Թույլ չտա «դոմինա» էֆեկտ զարգանա, ՔԱՋ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ դա կարող է ներթափանցել Ռուսաստան` անջատողականության ալիք դառնալով:
Իսկ դրանով ավելի ԴԺՎԱՐԱՑՆԵԼՈՎ մեր հարցերը:
Եկեք ՉԽԱՓԵՆՔ ինքներս մեզ՝
- Մենք Ռուսաստան չենք!
- Ու շարունակենք քրտաջան, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ աշխատանքները` մեր խնդիրներին լուծում տալու համար:
Լուսահոգի տատուս ասած` ոտքներս «մեր յորղանի գյորա» գգենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել