Արտաշես Գեղամյանը կրկին խոսել է, և կրկին անդրադարձել “դհոլի” թեմային, ավելի ճիշտ, սկզբից լավ նեղվել է որ իրեն այդպես են ասում, ապա ուրիշներին խորհուրդ է տվել հանկարծ դհոլ չդառնալ: Մի լավ ծիծաղեցի՞ք…
Եվ իսկապես, ինչպես կարելի է չծիծաղել նման հորդորի վրա, երբ մարդը բառացիորեն, անկեղծորեն ուրիշներին խորհուրդ է տալիս չնմանվել իրեն, քանի որ բոլորի մոտ էլ նույն ասոցացիաներն են Գեղամյանի մասով: Ինչպես “Партия-Ленин !!”-ի դեպքում, ասում ենք “Գեղամյան” հասկանում ենք “դհոլ”, ասում ենք “դհոլ” հասկանում ենք “Գեղամյան”:
Իսկ ինչ վերաբերում է “դհոլ” բառից երկրորդ անգամ նեղվելուն (առաջին անգամը եղել էր ԱԺ ամբիոնից), ապա բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր անձ ինքն է կռում իր ճակատագիրն ու կյանքը, ինքն է վաստակում իր բնորոշումներ: Զավեշտը այն է, որ նույն Գեղամյանը, որը խիստ նեղվում է «դհոլ» արտահայտությունից, այսօր հանգրվանել և իրեն շատ հարմարավետ է զգում հենց այն կուսակցությունում, որի ղեկավարի կողմից արժանացել էր նամն բոնորոշման: Էլ ի ՞նչ ասես այս մարդու մասին, էլ ի ՞նչ անուն տաս նրան.
Ինչպես ասում են, յուրաքանչյուրը արժանի է այն ասոցացիաներին, որոնք իր դեպքում գործում են, և մեղադրել այս դեպքւոմ յուրաքանչյուրը կարող է միայն ինքն իրեն, և երբեք ուրիշներին:
Ուստի Գեղամյանին մնում է հորդորել միայն լռել և գոնե այս կերպով փոքր-ինչ մոռացնել իր “դհոլությունը”, այլապես, ամեն անգամ հոխորտանքներ հնչեցնելով, ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին թե ով է ինքը և ինչի հետ է ասոցացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել