Ահավոր ջղայնացած եմ և հոգնած: Իմ բոլոր հետազոտությունները և հարցումները ցույց էին տալիս, որ Սասունը անկասկած պետք է հաղթի: Բայց Հրազդանի քաղաքապետ ընտրվեց Արամը: Ահա պաշտոնական ինֆորմացիան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից`  
12 Փետրվար, 2012 Համայնքի ղեկավարի (Հրազդան-Կոտայք) ընտրություններ

Արդյունքներ

Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 25480
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 45172
Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը 19506
Անվավեր քվեաթերթիկների թիվը 893
Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը 0
Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԱՄ ՌԱԶՄԻԿԻ 13079
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ 11506
Թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) 0
Վավեր քվեաթերթիկների թիվը 24585
Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 25477
Անճշտությունների չափը 13


Դե կարծում եմ ոչ ոգու համար գաղտնիք չի, որ Արամի հաղթանակը պայմանավորված էր ներկա իշխող կուսակցության` Հանրապետականների սատարելով և ընտրակաշառք բաժանելով: Սատարելը մի կողմ դնենք, որովհետև բարձր նժդեհական ոգով օժտված թեկնածուին պարզ է որ նույն բարձր ոգով օժտված նժդեհականները պարտավոր էին օգնել: Իմ համար կարևոր է ընտրակաշառքի պահը: Բոլորս էլ գիտենք, որ ընտրակաշառքը տարածված երևույթ է բոլոր ընտրությունների ժամանակ, բայց ամենացավալին այն է, որ այս ընտրություններին այդ գումարը կազմում է ընդամենը 5000 դրամ (!): Մի կողմից ոնց մտածում եմ ուղեղիս մեջ չի տեղավորվում ոնց մարդ կարա իր ձայնը ծախի այդքան էժան: Մյուս կողմից ինչքան բնակիչները պետքա չքավոր լինեն, որ համաձայնվեն այդքանով ծախվել: Իհարկե ոչ բոլորը, այն 13000-ից իմ կարծիքով մոտ երեք հազարը չեն գնվել, այլ իսկապես գտել են, որ Արամը իրենց համար արժանի ղեկավար է: Ստեղ, էլի զուտ իմ կարծիքով, ակնհայտ է դառնում հասարակության լյումպենիզացումը: Իշխանություններին ձեռնտու է մարդկանց կենսամակարդակը գցել այնպիսի անդունդի մեջ, որ մարդիկ ուրախ լինեն 5000 դրամով ծախեն իրանց ձայնը: Կարճատև պերսպեկտիվայով այդպես ավելի ճիշտ է թվում: Բայց երկարատև հեռանկարով այդպիսի տակտիկան ոչ մի լավ բանի չի բերի: Ավելի ճիշտ կլիներ իշխանությունների այնպիսի տակտիկան, որ մարդկանց կենսակերպը տարեց տարի բարելավեին և ընտրություններից առաջ ուղղակի հիշեցնեին այդ բարելավումների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել