Հատուկ ադաթի փորձագետների, բարոյական մաքրամոլների, բոլոր բախումներում երկու կողմից խրոնիկ զզվողների համար: Այնպես ստացվեց, որ ես ժամը շփոթել էի և Հարսնաքարին մոտեցել էի մեկ ժամ շուտ: Դեռ չկար և ոչ մեկ մոմավառության եկած մարդ: Պատկերը ցնցող էր․․․ Անթիվ֊անհամար ոստիկաններ, ոստիկանական մեքենաները գնում֊գալիս են, Հարսնաքարի դիմացը ոստիկանները շարված են «ռազվոդի», հրամնատարները հրահանգներ են տալիս, մի քանիսը զրուցում են քաղաքացիականով մարդկանց հետ, կարմիր բերետավոր սպան զինվորական ողջույն է տալիս հրամանատարներից մեկին ու ինչ֊որ բան զեկուցում և այլն: Ստալինգրադի պատրաստությունը ղալաթ է արել: Մտածում եմ․ «Աստված, որ մեկին պատժում է՝ խելքն առնում է»: Ու հանգիստ մտնում դիմացի մայթի խանութ ու գնում եմ երկու մոմ և կրակայրիչ: 9֊-ին նորից մոտենում եմ Հարսնաքարին մոմավառությանը մասնակցելու: Մի քիչ անց դրանք վրա են տալիս կատաղած գերմանական հովվաշների նման և այլն: Հետաքրքրական է, որ երբեք չէի տեսել, որ ոստիկանը հրապարակայնորեն այդքան մարդու ներկայությամբ այդքան կեղտոտ հայհոյանքներ տա, այն էլ կանանց ուղղված: Մի հատ դեմք կա հայտնի՝ Ցեզար Միլան, շների հոգեբանության լավագույն մասնագետն է համարվում: Ըստ իրեն շների ագրեսիվ պահվածքը կանխորոշված է տիրոջ բացասական զգացմունքների, օրինակ վախի, փոխանցմամբ իրենց: Ուրեմն պատկերացնում եք տերերը ինչքա՞ն են վախեցած, որ շները էս օրին են հասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել