Եվրատեսիլը առանձնապես լուրջ մրցույթ չէ: Առավել ևս երգչի և երգի որակը որոշելու առումով: Սակայն համաշխարհային հանրությանը ներկայանալու, հատկապես մեզ նման նոր պետությունների համար սա լավ PR առիթ կարող է հանդիսանալ: Խոսակցություններ են գնում, որ Արամի երգը առաջին մի քանի օրերի ընթացքում մեծ աժիոտաժ է բարձրացրել Եվրոպայում: Պետք է ուսումնասիրել, եթե դա իրոք այդպես է, ապա անհրաժեշտ է պետական մոտեցում այս հարցին (Եվրոպան սիրում է, երբ այս կամ այն ակցիայի մեջքին տեսնում է պետության աջակցությունը): Եվ չի բացառվում, որ կարող ենք հաղթել: Իհարկե, մշակութային առումով այդ հաղթանակը դժվար թե մեզ որևէ բան տա, բայց երկրի փրոմոուշնի առումով, ավելի լավ առիթ դժվար թե գտնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել