Այս հզոր մտքերը կարող են հիմնովին փոխել Ձեր աշխարհայացքը: Դրանց մի մասը ավելի հետաքրքիր կթվան Ձեզ, քան մյուսները, իսկ մի քանիսն էլ գուցե շրջադարձային լինեն Ձեր կյանքում: 

 

1. Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է քո հարմարավետության գոտին: Նիլ Դոնալդ Վոլսչ

Փոփոխություններ կատարելու համար ստիպված ես լինում անցնել անհարմարությունների միջով:

2. Այն, ինչ մեր հետևում է, և այն, ինչ մեր առջև է, աննշան բաներ են՝ համեմատած նրա հետ, ինչ մեր ներսում է: Ռալֆ Վալդո Էմերսոն

Ձեր մեծությունը Ձեր ներսից է բխում:

3. Երբ ոտք ես դնում նոր ճանապարհի վրա, ճանապարհը հայտնվում է: Ռումի

100 մղոն ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից: 

4. Շնորհակալ եղիր ունեցածիդ համար և կունենաս ավելին: Եթե կենտրոնանաս չունեցածիդ վրա՝ երբեք չես ունենա բավականաչափ հարստություն: Օփրա Ուինֆրի

Սրանով ամեն ինչ ասված է. այս միտքը մեկնաբանության կարիք չունի:

5. Եթե ապրում ես պարտականության զգացումից դրդված՝ դու ստրուկ ես: Ուեյն Դայեր

Միշտ հիշիր, որ երբեք պարտավոր չես անել որևէ բան, որ չես ցանկանում անել:

6. Որքան ավելի լուռ ես դառնում, այնքան ավելի շատ ես լսում: Ռամ Դասս

Լռության մեջ մեծ ուժ է թաքնված:

7. Ոչինչ պետք չէ ակնկալել. ցանկացած փորձառություն, այդ թվում բացասական, պետք է ընդունել իբրև ճանապարհի հերթական քայլ և առաջ շարժվել: Ռամ Դասս 

30 powerful quotes

Շարունակեք առաջ շարժվել: Ոչինչ հենց այնպես չի պատահում:

8. Երախտագիտությունը ոչ միայն առաքինություններից ամենամեծն է, այլև մյուս բոլոր առաքինությունների ծնողն է: Ցիցերոն

Երախտագետ սրտով ապրելը ամենահզոր քայլերից է, որ կարող ես անել: Դա կփոխի քո կյանքը: 

9. Կյանքի իմաստը իմաստալից կյանք ապրելն է: Ռոբերտ Բիրն  

Գտիր կյանքիդ իմաստը: Հենց դրա համար ես դու այս աշխարհ եկել:

10. Եթե ընկճված ես՝ ապրում ես անցյալում: Եթե մտահոգ ես՝ ապրում ես ապագայում: Եթե հանգիստ ես՝ ապրում ես ներկայում: Լաո Ցզի 

Ներկայով ապրելը խաղաղության հասնելու ամեաարդյունավետ եղանակն է:

11. Ցանկացած մարդ կարող է անել ավելին, քան կարծում է: Հենրի Ֆորդ

Դու ապշեցուցիչ կարողությունների տեր մարդ ես: Այլևս ինքդ քեզ մի սահմանափակիր:

12. Մի գնա այնտեղ, ուր ճանապարհը կտանի, այլ այնտեղ, ուր ճանապարհ չկա և քո հետքը թող այնտեղ: Ռալֆ Վալդո Էմերսոն

Առաջնորդվիր քո սեփական գաղափարներով: Արա այն, ինչ ճիշտ է քեզ համար:

13. Երջանկությունը հենց մեզնից է կախված: Արիստոտել 

Երջանկությունը մեր ներսից է գալիս: Եթե իսկապես ցանկանում ես երջանիկ լինել՝ պետք է ճիշտ որոշումներ կայացնես: 

14. Սեր սփռիր ամենուրեք: Այնպես արա, որ քեզ մոտ եկած յուրաքանչյուր մարդ ավելի երջանիկ հեռանա քեզնից: Մայր Թերեզա

Սիրիր բոլորին և ամեն ինչ:

15.Կյանքը կա՛մ համարձակ արկած է, կա՛մ ընդհանրապես ոչինչ: Հելեն Քելլեր

Համարձակ եղիր: 

16. Սովորիր երեկվանից, ապրիր այսօրով, հուսա վաղվա համար: Ալբերտ Էյնշտեյն  

Ի՞նչ ես սովորել: Ինչպե՞ս ես ապրելու: Ի՞նչ հույս ունես: 

17. Փոխիր աշխարհայացքդ, և աշխարհը կփոխվի: Վայն Դայեր

find your purpose1

Շատ կարևոր է, թե որ տեսանկյունից ես դիտարկում ամեն ինչ:

18. Երբ մենք ուրախ տալիս ենք և երախտագիտորեն ընդունում, բոլորը երանության մեջ են լինում: Մայա Անգելո 

Տալով՝ դու քեզ լավ ես զգում, և այլոք իրենց երջանիկ են զգում: Տալով՝ ճանապարհ ես հարթում ստանալու համար: 

19. Մեծագույն նվաճում է մնալ այնպիսին, ինչպիսին կաս մի աշխարհում, որը շարունակաբար փորձում է փոխել քեզ: Ռալֆ Վալդո Էմերսոն

Մնա այնպիսին, ինչպիսին կաս: Ապրիր քո սեփական կանոններով: Մի ձուլվիր մնացածին:    

20. Մի օր, երբ 17 տարեկան էի, ծրագրեր էի կազմում ապագայի ինչ-որ օրվա համար: Հետո քեզ համար աննկատ կերպով ինչ-որ օրը վրա է հասնում, այդ ինչ-որ օրն այսօր է, իսկ ավելի ուշ գիտակցում ես, որ ինչ-որ օրը երեկ էր: Եվ սա քո կյանքն է: Ջոն Գրին  

Սա ինչ-որ օրվա համախտանիշն է: Վերջ տուր: Հենց հիմա իրագործիր ծրագրերդ:   

21.Կյանքը խնդիր չէ, որը պետք է լուծել, այլ իրականություն, որը պետք է ապրել: Սյորեն Կիերկեգոր 

Պետք է փորձել առավելագույնը քաղել կյանքի յուրաքանչյուր պահից:

22. Դու ազատություն ձեռք կբերես միայն այն դեպքում, եթե գիտակցես, թե ով ես դու: Էքհարթ Թոլե

Ո՞վ ես դու: Ճանաչիր ինքդ քեզ: 

23. Եթե միապաղաղ ու խղճուկ կյանքով ես ապրում այն պատճառով, որ լսել ես ծնողներիդ, ուսուցչիդ կամ քահանային, ապա դու արժանի ես այդպիսի կյանքի: Ֆրենկ Զապպա 

live your dreams dream big

Ինքնուրույն կայացրու կյանքիդ կարևորագույն որոշումները:

24. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, և ասա այն, ինչ զգում ես, քանի որ նրանք, ովքեր դեմ են դրան, կարևոր չեն, իսկ ովքեր կարևոր են, դեմ չեն: Թեոդոր Սյուզ Գեյզել

Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Մարդիկ կատեն քեզ, բայց ո՞վ է դրա մասին մտածում:

25. Մեծ նվաճումների հասնելու համար մենք պետք է ոչ միայն գործենք, այլև երազենք, ոչ միայն ծրագրենք, այլև հավատանք: Անատոլ Ֆրանս 

Գործի՛ր, երազի՛ր, ծրագրեր կազմի՛ր, հավատա՛:

26. Ինքդ քո մեջ զարգացրու ամեն լավ բանի համար շնորհակալ լինելու սովորությունը և շարունակ արտահայտիր գոհաբանությունդ: Քանի որ ամեն ինչ նպաստել է քո առաջխաղացմանը, երախտագետ եղիր ամեն ինչի համար: Ռալֆ Վալդո Էմերսոն 

Առանց մեկնաբանության:

27. Հիանալի է տեսնել այնպիսի մարդկանց, ովքեր չեն թաքցնում իրենց իրական դեմքը: Պատկերացրու, որ օրդ անցկացնում ես առանց դույզն-ինչ կեղծելու քո իրական եսը: Սթիվ Մարաբոլի 

28. Ձեր համոզմունքները մտքեր են դառնում, Ձեր մտքերը բառեր են դառնում, Ձեր բառերը գործողություններ են դառնում, Ձեր գործողությունները սովորություններ են դառնում, Ձեր սովորությունները արժեքներ են դառնում, Ձեր արժեքները Ձեր նպատակն են դառնում: Մահաթմա Գանդի

29. Կա՛մ դու ես կառավարում օրը, կա՛մ օրն է կառավարում քեզ: Ջիմ Ռոն   

live your dreams

30. Չափազանց շատ մարդիկ են անաշխատ գումար ծախսում իրենց չուզած բաները գնելու համար, որպեսզի դրանցով զարմացնեն իրենց չսիրած մարդկանց: Ուիլ Սմիթ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել