Լուսանկարիչ Ջիմմի Նելսոնը ճանապարհորդում է Չուկոտկայից մինչև Պապուա Նոր Գվինեա, ծանոթանում է փոքր ժողովուրդների ներկայացուցիչների հետ և ֆանտաստիկ ֆոտոշարքեր է կազմում նրանց կենսակերպի մասին: Նախագիծը կոչվում է «Before they pass away», այսինքն՝ «Նախքան նրանք չեն անհետացել»: Այն բացահայտում է այն մշակույթների և ազգերի բազմազանությունը, որոնցից շատերի մասին մենք անգամ չենք լսել: Եվ նրանք նույնպես չեն լսել Ձեր մասին, քանզի նրանցից շատերն ապրում են քաղաքակրթությունից բացարձակ մեկուսացման մեջ, ինչի շնորհիվ և պահպանել են իրենց կայունությունը:

«Եթովպիայի հովիտներում ճանապարհորդելով մեքենայով՝ մենք հանդիպեցինք հինգ տարբեր ցեղի: Նկարահանումներն անցան ոչ այնպես, ինչպես որ մենք ցանկանում էինք, քանի որ տեղացի ցեղերի ներկայացուցիչները բավականին դժվարությամբ էին շփման մեջ մտնում «օտարերկրացիների» հետ: Հարկ եղավ օգտագործել փողերի և տարբեր իրերի մոգական ուժը»,- պատմում է հեղինակը:

Մուրսի ցեղ
0

0

0

0

0

0

0

0

Մուրսի ցեղն ապրում է Օմո գետի հովտում՝ ազգային պարկում: Ինչո՞ւ: Առաջին հերթին կայունության պահպանման համար: Բացի այդ, նրանց պետք է պաշտպանել զբոսաշրջիկներից, սակայն ցեղի համար գումար վաստակելու գլխավոր աղբյուրը փողի դիմաց լուսանկարվելն է: Ցեղի կարգախոսն է «Ավելի լավ է մահանալ, քան ապրել առանց սպանելու»:

«Մեզ շրջապատեցին տարօրինակ տեսքով մարդիկ, ոչ ոք չէր ժպտում, փորձում էին ձեռք տալ մարմնի բոլոր մերկ հատվածներին»:

Dassanech ցեղ
0

0

0

0

0

0

Dassanech ցեղի անվանումը նշանակում է «դելտայի մարդիկ»: Նրանք բնակվում են հովտի հարավային մասում, որտեղ Օմո գետը միախառնվում է Տուրկանա լճի հետ:

Բաննա ցեղ
0

0

0

0

0

0

Բաննա ցեղը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մարդիկ բնակվում են լեռնային հատվածներում՝ Օմո գետի արևելյան հատվածում:

Կարո ցեղ
0

0

0

0

0

0

0

0

Կարոն Եթովպիայի հարավում ամենասակավաթիվ ցեղն է՝ 1500 ներկայացուցիչ: Կարո ցեղի մարդիկ հայտնի են իրենց «բոդի-արտով», նրանք դեռ հնուց իրենց մարմինները զարդարում էին ունիկալ նախշերով, որոնք փոխարինում են հագուստը:

Համար ցեղ
0

Համար ցեղը Եթովպիայի ամենաընկերասեր ցեղերից մեկն է: Նրանք հիմնականում հիշվում են գեղեցիկ կանացով և երեխաներով:

Արբորե ցեղ
0

0

0

Նրանք այլ ցեղերից տարբերվում են գույնզգույն բազմաթիվ ապարանջաններով: Ոմանք իրենց գլխներին գլխարկի փոխարեն դդում են կրում և նման են դառնում սաղավարտներով ֆրիցների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել