Ու կարոտը իր նրբիկ ձեռքերով կսեղմի կոկորդս, խեղդելու աստիճան փակելով շնչառությունս՝ քարշ կտա անկողին՝ ապրելու ևս մի անՔԵԶ գիշեր... ևս մի անգամ չեմ ունենա քո լատինատառ, փակող փակագծերի շարանով համեմված ժպիտներով «Բարի գրշերը», որ թեկուզ քիչ, բայց օգնում է նիրհել:Եվս մի ծխախեղդ գիշեր իր միայնակ Արևածագը կդիմավորի՝ իր մեջ ունենալով Արևի պսակի մեջ ապրող այն փոքրիկ ու ձուլված, միայն ինձ տեսանելի լուսաշողը, որ գուցե դա վերջին նման գիշերն է: Օրվա լույսից ու ծխից ցավացող աչքերս կգոցեմ, կոպերս պրոյեկտորի վահանակի նման կկրկնեն մեր բոլոր օրերը, ու կամաց-կամաց անջատվող ուղեղս կիսաքնի ազդանշան կտա աչքերիս... Մտքումս «բարի գիշեր» կշշնջամ՝ հուսով, որ ինչ-որ կերպ դա քեզ կօգնի՝ շուտ անջատելու համակարգիչը ու փարձելու քնել: 

«Երջանկություն՝ առանց նախապայմանների»... արդեն ինչքան ժամանակ այս աբսուրդ արտահայտությունն է պտտվում ուղեղիս մեջ ու կամաց-կամաց արմատավորվում որպես գաղափար: Բայց մի՞թե առանց նախապայմանների երջանկություն լինում է... ասում եմ չէ՞ խփնվել եմ... Ես կապրեմ որպես խելագար, ով հերքում է բոլոր նախապայմանները... ես կձգտեմ գտնել այդ երջանկությունը...գտնել ամեն ինչի մեջ՝ լատինատառ «Բարի գիշեր»-ի, փակագծերի առատության, քո ներկայության, բացակայության, ժպիտի ու ՔՈ մեջ... կփորձեմ եռապտկել ու վերադարձնել քեզ, նույնիսկ եթե դա անհնարին լինի: 

 Բարի գիշեր...գիտես... էլ չասեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել