General-mayor Artush Harutyunyan....
Վազգեն Սարգսյանը մի առիթով ասաց՝ պատերազմը հաղթեցին զինկոմիսարիատները… Սա շատ բարձր գնահատական է։ Մենք ահռելի դժվարությունների միջով ենք անցել։ Հայկական բանակի սկզբնավորման տարիներին մի կողմից ձևավորվում էին պաշտպանական համակարգի կառույցները, մյուս կողմից բանակի համալրումը ուղեկցվում էր բազում խնդիրներով։ Ու ամենադժվարը առավոտից մինչև ուշ գիշեր տքնաջան աշխատանքը չէր, այլ հոգեբանական լարվածությունը. ստիպված էինք զինակոչիկին բանակ հասցնել երբեմն միջոցների մեջ խտրություն չդնելով՝ փողոցում շուրջկալ էինք անում, գիշերով մտնում էին զինակոչիկների տները, «խուզարկում էինք», որ գտնենք ապագա զինվորին ու զորամաս հասցնենք… Նույնը վերաբերում էր եռամսյա հավաքներին։ Մարդը գնում էր գործի, բայց տեղ չէր հասնում, այլ զենքը ձեռքին հայտնվում էր սահմանին… Հիմա տարիների հեռվից ես կարող եմ պատմել ճշմարտությունը։ Ուրիշ ճար չկար, պատերազմ էր, սահմանը պահել էր պետք, երկիրը, ժողովրդին պաշտպանել էր պետք։ Մենք վաստակում էինք ժողովրդի թշնամանքն ու ատելությունը։ Հետո երկար տարիներ պետք եղավ, որ ազատվենք «հրեշի» կերպարից, ժողովրդի հակակրանքից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել