Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո հանրապետականների ֆրակցիան կսկսի քանդվել:
Հնարավոր նոր կառավարությունը պետք է ներկայացնի ճգնաժամային քայլերի ծրագիր: Դա չի կարող լինել միայն տնտեսական ծրագիր, ճգնաժամային ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է: Նման ծրագիրը ենթադրում է կառավարության լրացուցիչ լիազորություններ և ԱԺ վստահություն: Նման կառավարությունը, որը կունենա ԱԺ վստահությունը, նախագահին երկրորդ պլան կմղի: Սերժ Սարգսյանը, կորցնելով ազդեցությունը ԱԺ-ում, էլ չի կարողանա նորից վերականգնել այն, անհրաժեշտ լծակների կորստի պատճառով, արդյունքում առնետավազքն անխուսափելի է: Սերժ Սարգսյանի համար միակ տարբերակը վարչապետի հրաժարականի հարցի երկարաձգելն է, ինչն արդեն անհնարին է: Նրա ժամանակաշրջանն ավարտվում է, ինչն անխուսափելի է, սակայն բաց է մնում հաջորդ կառավարության հարցը: Արդյոք դա կլինի օլիգարխների հեղաշրջո՞ւմ, թե կբերի որակական փոփոխություններ. քննարկման թեմա է, և ոչ միայն քննարկման....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել