Չէ, էս մեր չինովնիկները վերջնականապես ցնդել են և հատկապես ԱԺ-ում բազմող հանրապետականները: Մի ձեռով վրա-վրա օրենքներ են ընդունում, որով գործազուրկներին զրկում են նպաստից, հոսանքի ու գազի գինը բարձրացնելու հնարավորություն տվող օրինագծեր են ընդունում, կուտակայինով են դաբիտ անում, իսկ մյուս ձեռքով իրենց աշխատավարձներն են բարձրացնում, սոցիալական երաշխիքներ են մտցնում, աստղաբաշխական թոշակներ են նշանակում:
Պարոնայք հաստափորներ, մոռացա՞ք՝ Ուկրաինայում ինչ եղավ ու ինչու եղավ, թե՞ այդպես էլ չհասկացաք, որ երբ ժողովուրդը վատ է ապրում, ապա չինովնիկները, որպես երկրի պատասխանատու, պետք է կիսեն ժողովրդի դժվարությունները, բայց տնաշեններ, նայելով ձեր կենսակերպին ու ընդունած օրենքներին, մարդ մտածում ա, թե Շվեյցարիայում ա ու համատարած բարեկեցության երկրում:
Ուզածներդ ի՞նչ ա, որ մարդիկ գազազեն ու մի երկու հոգուդ փողոցում մատաղ անեն, որ նո՞ր խելքի գաք, թե՞ ձեզ թվում ա՝ Հայաստանում Մայդանի կտցրածներից չկան... մի քիչ համեստացրեք ձեր բողազների պահանջները, էլի, արդեն էլ ներվ չի մնացել՝ ձեր բեսպրեդելին լուռ հետևելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել