Ժողովուրդ, ինչի՞ եք տենց մանրակրկիտ վերլուծում Եվրատեսիլի երգերը )))
Եթե տենց լուրջ մասնագիտականով եք նայում, ի նիիպյոտ, թե էս ի՞նչ մրցույթ ա, ո՞նց են հաղթում, ո՞նց են երգ գրում՝ հարմարացնելով Եվրոպայի ներկայիս պոպ-տրենդներին (մեր երգի հոգնած դաբսթեփը օրինակ), ապա, կներեք, բայց ես ձեզ չեմ հասկանում:
Ուղղակի կայֆ տենդենց ա մեր մոտ՝
1. Բուռն անալիտիկայի միջոցով ենթադրել, թե ով է լինելու մասնակիցը.
2. Քլնգել մասնակցին.
3. Քլնգել երգը.
4. Գովալ երգը.
5. Մրցույթի ժամանակ ադսկի ձևով քրֆել սաղին, բացի մեր մասնակցից.
6. Քրֆել Եվրատեսիլը, քաղաքականությունը և պոռնիկ ազեռբոններին, որ էլի նավթով դվիժենի են անում.
7. Ասել, որ մեկ ա մեր երգը վերջն էր.
8. Եվրատեսիլից 10-15 օր հետո մոռանալ երգի նույնիսկ անունը:
...
PROFIT!

Հա մոռացա, ու մինչև մյուս մրցույթը ասել «արա, դե քաղաքականություն ա, էլի. ի՜նչ մրցույթ, ի՜նչ բան»...
Դզում ա! )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել