Հա գիտեմ վերնագիրը սկանդալային է, բայց Սոֆիի էրոտիկ ֆոտոսեսիայի մասին չէ, որ խոսելու եմ: Կխոսեմ նրա նոր հոլովակի մասին, որի մեջ էլ էրոտիկայի տարրերը քիչ չեն: Սոֆի Մխեյանը վերջապես հասկացավ, որ ազատության և մայրիկի մասին երգերով հեռու չի գնա և որոշեց հայկական շոուբիզնեսի Օլիմպն այլ կերպ գրավել. Հին ու փորձված ձևով, որից չգիտես ինչու որպես կանոն խուսափում էր: Բաց հետևով ավելի հեշտ է քո վրա ուշադրություն գրավելը. Համ էլ ծվծվան ձայնիդ վրա չեն կենտրոնանա ու վոկալդ չեն քննադատի հետո: Բայց արդյո՞ք նպատակն արդարացնում է միջոցները: Կարծում եմ չէ, որովհետև Սոֆին մեր այն եզակի երգչուհիներից է(ր) ում քիչ թե շատ պարկեշտ էի համարում ու մեջս մի անհասկանալի հավատ կար, որ ամեն ինչի չի դիմի հանուն փառքի: 
Հա գիտեմ հիմա կասեք, վայ էս ինչ հետամնացն ես. Մենք Եվրոպա ենք գնում, բլա բլա բլա, բայց ես էսպիսի Եվրոպա չեմ ուզում. ես իմ համեստ, գեղեցիկ ու հաստատակամ Սոֆիին եմ ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել