Շուտով՝ 2015 թվականին, նախատեսված է անհավանական մեծ մասշտաբի պրոյեկտի՝ ԱՈՒՏԵՐՆԵՏԻ գործարկումը: Ունենալով նմանություն համաշխարհային սարդոստայն ինտերնետ անվանը՝ Աուտերնետը գործելու է համանման եղանակով: Հիմնական տարբերությունը՝ եթե համեմատենք մեզ ծանոթ ինտերնետի հետ՝ այն է, որ Աուտերնետը թույլ է տալու երկրագնդի վրա գտնվող ցանկացած բնակչին օգտվելու գերարագ WIFI կապից: Իսկ այդ կապի աղբյուրը, ինչպես կարելի է ենթադրել, լինելու է ոչ թե երկրի վրա, այլ տիեզերքում՝ արբանյակի տեսքով:
Ըստ էության, «Աուտերնետը» ազդանշանների աղբյուրների կենտրոնն է լինելու, որը իրենից ներկայացնելու է հսկայական WIFI ռոութեր, այն հնարավորություն կունենա տարածել ալիքը ամբողջ երկրագնդի մակերեսով, և ծածկագրի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ այն հասանելի է լինելու բոլորին:

Ինչ-որ Media Development Investment Fund (MDIF) ընկերություն որոշել է մի վայրկյանում ազդել աշխարհի բոլոր ինտերնետ պրովայդերների բիզնեսին: Նրանք պլանավորում են բաց թողնել ցածր մերձերկրյան օրբիտա մեծ թվաքանակով արբանյակներ, որոնք հնարավորություն կընձեռեն WIFI սարք ունեցողներին ունենալ անվճար համացանց: Այս հանճարեղ պրոյեկտը կիրագործվի «datacasting» կոչվող տեխնոլոգիայի հիմքում: Մոտավորապես այս տեսքը կունենան այդ սարքերը:

Աուտերնետը կշրջի աշխարհը: Պատկերացրեք բոլորին անվճար, գերարագ և անսահմանափակ ինտերնետի հնարավորություն:

 



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել