Այսօր լրացավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը...
Ինչպես վաղօրոք հայտարարել էի, ցանկանում էի մասնակցել մրցույթին, սակայն...
Նախարարություն գնալու ճանապարհին ես տեղեկացա, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհահռչակ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Ես առավել քան երջանիկ եմ, ուրախ: Իմաստ չունի մասնակցել մի մրցույթի, ուր կա անառարկելի թեկնածու՝ ի դեմս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ:
Համոզված եմ, որ մյուս բոլոր թեկնածուները պետք է ինքնաբացարկ հայտնեն, որովհետև ցանկություն է հայտնել թատրոնի տնօրինությունը ստանձնել մի հզոր անհատականություն, համաշխարհային հռչակի մարդ, որի միայն ներկայությունը մեր թատրոնում արդեն երևույթ կլինի:
Հատկապես մշակույթի ոլորտում մրցույթները միշտ էլ «առեղծվածային»  են, սակայն համոզված եմ, որ մրցութային հանձնաժողովը ծափերով պիտի ընդունի Բարսեղ Թումանյանին և նրան խնդրի ղեկավարել թատրոնը:
Բարսեղ Թումանյանի մուտքով մեր օպերային թատրոնը կվերագտնի իր ընթացքը, այն իսկապես թատրոն կդառնա, մենք կհպարտանանք մեր թատրոնով: Վերջապես թատրոնը կղեկավարի մեծ պրոֆեսիոնալը:
Վստահ եմ, որ մշակույթի նախարարությունն այս պահին ցնծության մեջ պիտի լինի, որովհետև արհեստավորներին փոխարինելու է գալիս ՄԵԾ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԸ, համաշխարհային ճանաչում ունեցող անհատականությունը:
Բարի երթ, ՍԻՐԵԼԻ ԲԱՐՍԵՂ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել