Երբ խոսքը գնում է առողջ քննադատության մասին, ես պարզապես կլռեմ և շատ ուշադիր կլսեմ, սակայն ...
Ես ուղղակի ցանկանում եմ հրապարակել նյութի հեղինակի մի քանի նյութերի վերնագրեր, որոնք ցնցեցին ինձ. ինչպե՞ս կարող է նման հայրենասեր անձնավորությունը, որը մտածում է մեր մատաղ սերնդի դաստիարակության մասին, նման հոդվածներ հրապարակել: Ստորև ներկայացնում եմ հոդվածների հիթ շքերթը: 
1. 6 կանայք, ովքեր տղամարդ են դարձել 
2. Քիմ Քարդաշյանը մերկացել է ամուսնու նոր տեսահոլովակի համար
3. «Սեքսը զիլ բան է»
4. Վարդանուշ Մարտիրոսյանի ամբողջովին մերկ պարը 
5. 10 հետաքրքիր փաստ հետույքի մասին
6. Ավելի սեքսուալ դառնալու 7 լավագույն տարբերակները
7. Լուիզա-Լիանա երգը հայ փոքրիկի կատարմամբ
8. Սեքսի մասին ամենազվարճալի օրենքները և այլն: Ուղղակի կնշեմ մեկ բան, որ հեղինակը այս նյութը գրել է ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ ուղղակի հերթական անգամ բարձր դիտողականություն ապահովելու համար:
Սակայն պետք է ավելացնեմ, հարգելի SKANDALIST, անձնական վիրավորանքի համար՝ ըստ մարդկային օրենքների և ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108 հոդվածի, դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել