Մի առիթով <Հին Էրիվան> ռեստորանի վերաբերյալ նյութի տակ գրառում էի արել, որտեղ անկեղծորեն նշել էի, որ ինձ միշտ հետաքրքրում է ռեստորանային բիզնեսի վերաբերյալ քննարկումները հատկապես իրավական ոլորտում, հատկապես Հայաստանում, բայց միանգամից այլ ենթատեքստեր փորձեցին գտնել մարդիկ, նույնիսկ անձնական նամակագրությամբ փորձեցին իմ ինչ-որ մեկի կողմ լինելը հասկանալ. դա ինձ անկեղծ զվարճացրեց ու հիասթափեցրեց, որոշեցի այդ թեմայով էլ կարծիք չգրել, անլրջանում էր մի տեսակ ամեն ինչ: 

Բայց այսօր աչքովս ընկած մի տեսանյութ էլ ավելի է անլրջացնում <Հին Էրիվանի> շուրջ զարգացումները, մասնավորապես սեփականատիրոջ գործոնը: Էս տղան, որ իրեն ներկայացնում էր լուրջ բիզնեսմեն, այդ վիդեոն վերցրել դրել է իրենց էջին, տպավորություն է, որ հենց ինքն էլ պատվիրել է այն պատրաստել: Իսկապես շատ ծիծաղելի է: Ինչ է շոուն է ի վերջո հարգի հայաստանում, թե գրագետ բիզնեսը, օրինական եղանակներով իրավունքները պաշտպանելը? Ինձ թվում է ռեստորանի տերը, որ ողջ Հայաստան աշխարհին համարում է իրեն չուզող, նախանձող ու թշնամի ու ձեռքի հետ էլ, փորձում ՀՀ նախագահին <պոդլիզավատցա> լինել, ընդամենը հասկացել է, որ ինքը սխալ է ու շանս չունի ու զարկ է տվել սև փիառին: Ինքն իր ձեռքով իրեն թաղում է:
Այ մարդ, իսկապես էլ զարմանալի է ու ափսոս. մարդ էդպիսի տեղ էդպիսի ռեստորան ունենա ու իր անգրագիտության ու անպատասխանատվության արդյունքում սենց տապալի դա? Ես հաճույքով կգնեի ու կաշխատեցնեի այդ ռեստորանն, ավաղ տերը վստահություն չի ներշնչում, որ մարդ հետը թեկուզ երկու բառ բանակցի: Ինչ իմանաս ինչ ժառի մեջ քեզ կքաշի: Համ նայեք տեսածս տեսանյութը զվարճացեք, համ էլ տսեք ինչ ափսոս ռեստորան է ու ոնց է վարկաբեկվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել