«Բավարիա»-յի վերջին 34 տարիների հաջողությունների գլխավոր «մեղավորը» ակումբի ներկայիս նախագահ Ուլի Հյոնեսն է, ով փայլուն ֆուտբոլիստ լինելուց զատ, դարձավ նաև հանճարեղ մարզական տնօրեն և նախագահ:

Ֆուտբոլիստի փառահեղ կարիերան 27 տարեկան հասակում ավարտելուց հետո Ուլի Հյոնեսը դարձավ իր հարազատ ակումբի մարզական տնօրենը: Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզական տնօրենի աշխատանքային առաջին տարիները շատ բարդ ստացվեցին, քանի որ ակումբը գտնվում էր ծանր իրավիճակում: 1979 թվականի տվյալներով՝ ակումբի բյուջեն կազմում էր 6 մլն եվրոյին համարժեք մարկ, իսկ պարտքերը` 3,5 մլն: Ընդ որում, այդ պահին «Բավարիա»-ն վերջին անգամ Բունդեսլիգայի չեմպիոն էր հռչակվել 5 տարի առաջ, երբ Հյոնեսը դեռևս հանդես էր գալիս մյունխենցիների կազմում: 30 տարվա ընթացքում Ուլի Հյոնեսը «Բավարիա»-յին դարձրեց եվրոպական ֆուտբոլի գրանդ և Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը: Նրա ջանքերի շնորհիվ «Բավարիա»-ն 16 անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, 11 անգամ Գերմանիայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր: Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակում «Բավարիա»-ն 295 մլն եվրո բյուջեով զբաղեցնում է 4-րդ տեղը: «Բավարիա»-ի հաջողությունների ամենամեծ մասնաբաժինը հասնում է հենց Ուլի Հյոնեսին:

2013 թվականի տվյալներով «Բավարիա»-ն հայտարարել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին, որին ակումբը հասել է 2012/13 մրցաշրջանում: Մյունխենյան ակումբի եկամուտը կազմել է 432,8 մլն եվրո: Այդպիսով՝ գերմանական ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում աշխատել է ավելի քան 400 մլն եվրո: Եվ այդ ամենին ակումբը հասել է ղեկավարների քրտանաջան և հոգատար աշխատանքի շնորհիվ:

2013 թվականին Ուլի Հյոնեսին մեղադրանք առաջադրվեց խոշոր չափսերի հարկային չարաշահումների համար: Սակայն դրանք կապված են նախագահի անձնական բիզնեսի հետ և որևէ կերպ չի առնչվում մյունխանյան ակումբի գործունեության հետ: Այդ կապակցությամբ ակումբի բոլոր անդամները և տնօրենների խորհուրդ իրենց լիարժեք աջակցությունը ցույց տվեցին Հյոնեսին:

Այսօր պարզ է դարձել, որ Մյունխենի «Բավարիա»-յի նախագահ Ուլի Հյոնեսըիր անձնական բիզնեսում հարկերից խուսափելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ի սկզբանե Հյոնեսը մեղադրվում էր 3,5 մլն եվրո հարկ չվճարելու մեջ, սակայն դատավարության ընթացքում պարզվել է, որ այդ թիվը կազմում է 27,2 մլն եվրո: «Բավարիա»-յի նախագահը յոթ անգամ ֆինանսական մարմիններին է ներկայացրել անճիշտ տվյալներ, անօրինական ձևով կրճատել է կորուստները 5,5 մլն եվրոյի չափով՝ այդ կերպ նվազեցնելով պետությանը հատկացվող իր հարկերի չափը: Այդպիսով՝ Հյոնեսը թաքցնելով 107 մլն եվրո եկամուտը` չէր մուծել 27,2 մլն եվրոյի չափով հարկերը:

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏ. Հյոնեսը Բավարիան ֆինանսական առումով միշտ պահել է հայելու նման մաքուր: Բավարիայի ցանկացած երկրպագու հասկանում է, թե ինչ է նշանակում Ուլի Հյոնեսը Բավարիայի համար: Եթե չլիներ Ուլին, ապա շատ հավանական է, որ Բավարիան չէր լինի այն, ինչ հանդիսանում է ներկայումս:

Հուսանք, որ նման ծանր հարվածը չի ազդի թիմի ներքին գործերի, ինչպես նաև ելույթների վրա: Չնայած դժվար է պատկերացնել, որ այս հանգամանքը հենց այնպես կանցնի ու իր հետքը չի թողնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել