Չխորանալով twitter-ի օգտագործման համաշխարհային փորձի մեջ՝ պարզապես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այն որևէ կերպ (գրեթե որևէ կերպ) կապ չունի մեր ներկայիս իշխանությունների աշխատանքային փորձի հետ. ասել է թե՝ Twitter-ը հարթակ է, ոչ միայն բան ասելու, այլև կարդալու՝ ի տարբերություն facebook-ի, և հաշվի առնելով մեծավ մասամբ ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների դառը փորձը սոցիալական ցանցերում, հավատացած եմ, որ նրանց ներկայացված լինել-չլինելուց twitter-ում առանձնապես ոչինչ չի փոխվելու: Երկար-բարակ փակագծեր բացել չեմ ցանկանում. պարզապես ասեմ, որ թվիթ անելու համար պետք է «թվիթ անելու բան» ունենալ ու ոչ թե սեփական գերատեսչության մշտապես ոչինչ չասող ռելիզները տարածել: Միաժամանակ, մեր իշխանավորների մոտ բացարձակապես բացակայում է ցանկությունը լսելու ընդդիմախոսություն, քանի որ անգամ երբ նրանք ձև են տալիս, թե օպոնենտի ձայնի հետ հաշվի են նստում, իրականում էկրանի այն կողմում, համացանցում տարածված տերմինի համապատասխան, նրանց մոտ սկսվում է Butthurt (ֆրուստրացիա), ու դա թաքցվում է ընդդիմախոսի գրառմանը like-ով պատախանելու կամ էլ ֆեյքերին քսի տալու եղանակներով: Հարգանքներով, Twitter-ի ստաժավոր օգտատեր!!! 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել