Անհերքելի է, որ քաղաքական և հասարակական կոնսոլիդացիան Հայաստանը կրկին զարգացման ուղեգծին վերադարձնելու գործում իր ուրույն տեղը կունենա պատմության մեջ։ Որքան էլ պրոիշխանական դհոլները, կլարնետի պիպիչները, խորհրդային ժամանակաշրջանի դանոսչիկերը և կամ նրանց հավասարվեցված անձինք փորձում են սևացնել ոչ իշխանական չորս ուժերի և քաղաքացիական հասարակության միասնական օրակարգի ձևավորման գործընթացը կամ ցույց են տալիս, որ իրենք մտահոգվելու պատճառ չունեն, այնքան ակներև է դառնում նրանց՝ խոսել դրդողների մտահոգություննրը։ 
Գրպանահատ «ռեֆորմիստների» ականջները հավանաբար այն աստիճան են ծծմբապատվել, որ ոչ միայն լսելի չէ ժողովրդի ձայնը, այլ նաև դժվարտեսանելի է դարձել իրենց և հասարկության միջև առաջացած անջրպետը։

Հ.Գ. Անջրպետի մեծացումը ուղիղ համեմատական է իշխանության տապալմանը, իսկ տվյալ պահին անջրպետը օր-օրի մեծանում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել