Հարկ եմ համարում փոքրիկ անդրադարձ կատարել Բարսայի ճգնաժամին։ Նախագահի հրաժարականը, Նեյմարի շուրջ աղմուկը, Պիկեի քննադատությունը՝ Boixos nois-ի կողմից, Պույոլի հեռանալը, Մեսսիի սրտխառնոցների մասին պատմությունները եւ այլ. այս ամենը միասին բացարձակ անառողջ են սարքել մթնոլորտը Բարսայի հանդերձարանում, եւ սեզոնի այս կարեւորագույն փուլում, երբ հարկավոր է պայքարել տիտղոսների համար, կարծես անեծք պատվերով այդ ամենն ընկավ բլաուգրանայի գլխին։ Հուսալ, որ դրանք րոպեական հաղթահարվող խնդիրներ են, սխալ կլինի, քանի որ անգամ Տատա Մարտինոյի հնարավոր հրաժարականի պայմաններում չեն մնում մարդիկ, ովքեր կունենան բավարար հեղինակություն՝ ուշքի բերելու թիմին հենց ներսում։ 
Երկրպագուներին մնում է հուսալ, որ, համենայն դեպս, ես հավատացած եմ, որ ՉԼ-ում քառորդ եզրափակիչ ուղեգիրը կարող է փոքր-ինչ ուշքի բերել դժգույն տրամադրության մեջ ապրող թիմին։ Միաժամանակ կիսում եմ Ստոիչկովի մտահոգությունը, որ Մեսսիի սրտխառնոցից էլ ավելի կարեւոր է Ինիեստայի ոչ ստաբիլ ու անդեմ խաղը։ 
Visca Barca Viva Catalunya 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել