Ն.Գ/նախագրություն/եթե իհարկե էդպիսի բառ գոյություն ունի// `Անկապ գրառում ա,մի կարդացեք,կփոշմանեք հաստատ ու կմտածեք,որ ես խառը կանաչի եմ /տենց էլ կա/ :)))

Մի կապույտ լիճ կա`Վանա լճին շատ նման:Երբեք լճում լողորդերի չես գտնի,ոչ էլ ձկնորսների կնկատես ափին,որովհետև մարդիկ աղի լճեր չեն սիրում.լավագույն դեպքում մի քանի լուսանկարիչներ,որ հեռավոր կղզիներումում են,բայց էնպիսի նկարներ են ցույց տալիս,ոնց որ լճի հատակից կամ էլ երկնքից նկարած լինեն,ու դու չես հասկանում,թե ձեզնից ով ա ում ապուշի տեղ դրել:Մեկ էլ լճի մոտակա ծառերի վրա մի երկու խզբզողներ կան,որ իրենց գրող են երևակայում,բայց խզբզել էլ չգիտեն,սրանք էլ մի էնպես էն գրում լճի մասին,մի էնպես են երկրպագում Վանին,որ քեզ թվում է ջրի ծնունդ են,կամ էլ թաքուն տեսել են,թե ոնց ա Աստղիկ դիցուհին լողում լճի ջրերում:
Մի խոսքով լիճը միշտ մենակ է մնում ինքն իր հետ ու ինքն արդեն դրան սովորել ա:Արևը էնպես անուշ ա գրկում էս լճին,էնպես ա լուսավորում,որ մենակությունը ամեն տեսակ ընկերակցություններից գերադասելի ա դառնում:
Մարդիկ սիրում են բզել մենակ մարդկանց ու նենց անել,որ իրենց ներկայությամբ քեզ ավելի մենակ զգաս:.Կողքից մեկ մեկ նենց տպավորություն ա,որ հեսա կխմեն էդ լճի եղած-չեղած ջուրը,կչորացնեն կդարձնեն ավազաճահիճ:Դե ախր գոնե մոտենան, բռով խմեն, ոչ թե հարևան մայրցամաքից խողովակներ դնեն ու սկսեն ծարավից փախածների պես քաշել հա քաշել ու չկշտանալ:
Էս ծովին էնքան են համոզել,որ ինքը էնքան  աղի ա,որ իր ջրում ձուկ չի կարող լինել,որ ինքն էլ ա սկսել հավատալ ու երկնքում ա ձկներ փնտրում` փոխանակ մի հատ ներս նայի:
  Մի ձուկ կա`սենց փոքր,դեղին,որ էդ լճի հատակում զգույշ ա լողում,որ ոչ ծովախումները նկատեն,ոչ էլ  հատկապես ինքը` ծովը:Էս ձուկը վստահ ա,որ լճի ջուրն ամենաքաղցրն ու ամենամաքուրն ա,ու,որ իր համար ավելի լավ լիճ հնարավոր չի պատկերացնել:Էս պստիկն էնպես ա սիրում լճին,էնպես ա սիրում,որ չգիտի,թե էդ տաքությունից որ կողմ լողա:Մեկ մեկ սկսում ա թպրտալ,որ էս լիճը սկսի ինչ-որ բան զգալ,հետո սկսում ա վախենալ,որ կնկատեն ու կնկատվի ու իջնում ա ջրի հատակը:Ավելի ճիշտ կլինի ասել,որ լիճը , ամբողջ օվկիանոս ա էս պուճուրի համար ու ինքը համ սիրում ա դրա խորությունը,համ էլ սարսափում դրանից:
 Ու սենց լճախմությունը ժամանակակից ա դառնում, ու լճախումները շատանում են,ձկնիկը քիչ ու միչ թպրտում ու իջնում ա ջրի հատակը`հենց լիճը սկսում ա վրան շրջանակներ նկատել ու փնտրել դրանց հեղինակին,իսկ Վանը շարունակում ա մտածել,որ ինքն էնքան աղի ա,որ ոչ մի ձուկ իրեն չի դիմանում:

Հ.Գ ՈՒ ես հիմա հրապարակում եմ էս հեքիաթի հում,ջրոտ,անավարտ,խոսակցական/ազատ ոճով ու աննորմալ տարբերակը,որ հետո վախերս ինձ չհաղթեն ու ես գրեմ մաքրագրված տարբերակն ու շարունակությունը:
Հ.Գ1 Ապրեն Բամբիռի տղաները,որ ինձ ստիպեցին ժանգաթափվել,վախաթափվել ու գրել`ուղղակի կապույտ,խառը,տեղ-տեղ անկապ ու աբստրակտ մտքերս բլոգիս հանձնելով :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել