98-ի ընտրություններում իրական հաղթանակ տարած Կարեն Դեմիրճյանի և իշխանության առանցքային դեմքերից Վազգեն Սարգսյանի միջև ձևավորված և ընտրություններում հաղթած «Միասնություն դաշինքը» մարդկանց մեջ փոփոխությունների հույս էր առաջացրել, որը գնդակահարվեց հոկտեմբերի 27-ին:
Այսօր կյանքի է կոչվում նոր «Միասնություն դաշինք» Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի լիդերությամբ, որը կարող է արմատական փոփոխությունների սկիզբ դնել, բեկանել դեպի գահավիժում սրընթաց գնացող իրավիճակը և դնել երկրի զարգացման հիմքերը:
Այս մի դաշինքը կորցնելու իրավունք չունենք, պարտավոր ենք փայփայել, ամրապնդել, աջակցել ամեն ինչով, որովհետև դժվար է ասել էլ երբ նման շանս կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել