Ի հակադրություն ...
Բա չե՞ք մտածում, որ կեղծ օգտատերերին «պալիտ» անելով ու ոչնչացնելով ինչքան աշխատատեղ եք փակելու ու ինչքան մարդու հացին եք վայիս լինելու:  Արտագա՞ղթն եք խթանում:
Կամ հակառակը. չե՞ք մտածում, որ նպաստելու եք, որ «կեղծ պրոֆիլ» ստեղծել ու աշխատեցնելը դառնալու է էլ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ու ծաղկում է ապրելու: Ինչ է, «Արի Տուն» ծրագրի նոր ռազմավարական ճյու՞ղ է:
Իսկ եթե ավելի լուրջ ասենք, ինչու՞ ենք այդքան բարդացնում: Ընդամենը ոստիկանները և անվտանգության աշխատակիցները կարող են աշխատել այս դաշտում, այլ ոչ թե միայն ձևացնել թե աշխատում են: Ու թող չասեն, որ օրենքով սահամանված կարգով պետք է բողոքող, դիմող լինի, որ իրենք էլ իրենց գարդիրոփները շարժեն, ինչ-որ բան ձեռնարկեն: Դա նույնն է, որ ասենք իրավապահը հասարակական վայրում տեսնում է մեկը խուլիգանություն է անում, իսկ ինքը ոչինչ չանի, քանի դեռ հասարակական վայրի ներկայացուցիչ քաղաքացին գրավոր չի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել