Հետաքրքիր մարդիկ ենք...
Հենց մեկի աչքը փուշ ա մտնում` իր իսկ անուշադրության պատճառով, սկսում ա մեղավոր փնտրել ու մասսայաբար քննադատում ենք բոլորով մեղավորին:
Խոսքս երեկ տարածված Վիվասելի խաբկանքի մասին է: Նախ ասեմ, որ ինքս օգտվում եմ Բիլայնից և Վիվասելի հետ քիչ եմ առնչվել: Բայց սթափ դատելու ունակություն միշտ եմ ունեցել...

ՀՀ-ում գործող ԲՈԼՈՐ օպերատորների մոտ ռոումինգում ինտերնետի օգտագործման համար սահմանված է 10KB չափման միավոր, ինչպես նաև այդ չափման միավորը կիրառվում է WAP-ի համար: Հիմա չեմ հասկանում, թե ինչու է գցող ու խարդախ միայն այն օպերատորը, ով մեզ առաջարկել է իր սակագինը, մենք օգտվել ենք ու հիմա էլ ուզում ենք խույս տալ կամ էլ գոնե կորցրածի (չնայած կորցված չի կարելի համարել մի գումար, որը վճարել ես ինչ-որ բանից օգտվելու համար) համար վարկաբեկել ուրիշներին:
Այ, օրինակ, իմ լավ ընկեր Դավիթ Սանասարյան ջան, կասես ինձ՝ ինչու ես հրաժարվում Վիվասելից ու առաջարկում այլոց էլ հրաժարվել, եթե ՀՀ ԲՈԼՈՐ օպերատորները նույն չափման միավորն են առաջարկում: Հիմա ի՞նչ, կարծում ես պետք է չօգտվել բջջայինից:
Ադեկվատ եղեք, ժողովուրդ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել