Երեկ երեկոյան հյուսիսային պողոտայով անցնում էի, մի սեւ ջիպից «The doors» -ի «The end» երգն էր հնչում փողոցով մեկ: Ասենք` կարող էր չէ՞ «The Beatles»-ի լուսավոր «All you need is love»-ը հնչել, բայց չէ, անգամ եթե Doors – գոոոոորշ The end!!! Եթե մի պահ մոդայիկ կամ պոպուլիստ չլինեմ ու չողբամ Հայոց աշխարհը ի՞նչ կլինի...! 

Օրինակ՝ պատկերացրեք ՀԱԿ-ը պատվիրակություն է ձեւավորում–ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, որ հանդիպի Ծառուկյանի –ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ... 

Որքան սա աբսուրդային է հնչում, այնքան էլ նորմալ է` որպես քաղաքական պրոցես: Էնպես որ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ զմիմյանս, անցնելով բոլոր սկզբունքների վրայով մեր քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը եւս մեկ քայլով միջազգաին չափանիշներին մոտեցրեց հայկական արդի քաղաքականությունը: 1+1+1+1+1+1+...

The doors-ի չէ, The Beatles-ի մի ուրիշ երգ հիշեցի՝ 

I am the eggman, they are the eggmen. 
I am the walrus, goo goo g՛joob. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել