erty

Շատ եմ զարմանում դաշնակների վրա, ամեն անգամ գոռում են` «Կեցցե՜ Դաշնակցությունը», «Դաշնակները» և այլ ամպագոռգոռ ճառեր… Բա լավ, ա՛յ Դաշնակ եղբայրներ, բա չե՞ք տեսնում, թե հայաստանյանում ի՞նչ է կատարվում, բա չե՞ք տեսնում, որ ձեր կուսակցության պարագլուխները չորս ոտքի վրա են կանգնել, ու հետույքները դեմ տված ՀՀԿ-ականերին, պաշտոն են ուզում… Բա՛ մի նորմալ դաշնակ չկա՞, որ ասի, ա՛յ ազգադավ տականքներ, որ կուսակցական ձեր պայքարը մինչև աթոռին հասնե՞լն է… Կուսակցական շահերը վեր է ժողովրդի ու հայրենիքի շահերից: Հարցը միայն ՀՅԴ-ին չի, բա է՛ն ավանդական կուսակցությունները` Հնչակներն ու Ռամկավարները ո՞ւր են, ի՞նչ են եղել, որ մեկը չկա լացի է՛ս ժողովրդի դարդը: Չե՛ք օգնո՞ւմ, գոնե դարդը լացե՛ք, էդ էլ չեք կարո՞ւմ… Բա էլ ինչի՞ համար է ձեր դարավոր պայքարը… Բա որ իսկական Դաշնակցական եք, ինչո՞ւ միայն երգերի մեջ եք հիշում ազատության գաղափարի պատմությունը, ինչո՞ւ ցական ընկերները, մինչ ձեր կուսակցության մեջ մտնելը, հազար կուսակցո չեք կանգնում ժողովրդի կողքին, տեսե՛ք, թե ովքեր են ձեր կուսակությունը փոխել, առնետավազքով անցել են կուսակցությունից կուսակցություն… Դուք նրանց լավ գիտեք, բայց շարունակում եք հավատալ, դաշնակցությունը դարձրել են Եհովայի վկաների խմբակ, հավաքվում են, անիմաստ խոսում, հետո ցվրվում են. սա՞ է ձեր կուսակցության գաղափարախոսությունը: Աչքներդ բացե՛ք, տեսեք թե ո՞ւր եք հասել, դարձի՛ եկեք, պարոնա՛յք դաշնակներ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել