Մի հարցում Պուտինի հետ ուղղակի համաձայնել չեմ կարող: Ուկրաինան այդքան խոցելի էր հենց կոռուպցիայի անհավանական մասշտաբների պատճառով: Այնտեղ փողով հնարավոր էր ամեն ինչ: Պետության ամենահանգուցային օղակներից մեկը` դատարանները, լրիվ թաղված էին կոռուպցիայի մեջ: Փաստացի օրինակներով գիտեմ, քաղաքացիություն ես ուզո՞ւմ, նոր անձնագի՞ր է պետք, խնդիր չկա: Մի խոսքով, դատարաններին տրված էր լայն լիազորություններ ու կոռուպցիան ծաղկեցնելու ոչ պակաս լայն հնարավորություններ: Ժողովրդական խոսքով ասած` «փողն էր միայն լուս տալիս» Ուկրաինայում: Ոչ փորձագետի` այսինքն անզեն աչքով էլ երևում է, որ համեմատությունը Ռուսատանի կամ Հայսատանի դատական համակարգերի հետ ուղղակի տեղին չէ: Իհարկե, Ռուսաստանին էլ Հայաստանի հետ չես համեմատի, որովհետև կրկին ռսի ասած «նեումեստնո»: Թվում է, թե Ռուսաստանում ավելի զարգացած ու արդար են դատարանները, բայց արի ու տես, որ էստեղ էլ ծավալներն իրենցն են անում: Այստեղի անարդարությունն էլ մի ուրիշ` բարձր պրոֆեսիոնալ որակի է: Կոմունիստների ժամանակներից ժառանված` համակարգի դեմ խաղ չկան անվրեպ աշխատում է: Փոքրիկ Հայաստանում էլ ուրիշ պարադոքս կա: Հայաստանում արդարությունն ավելի հեշտ է գտնել, վերականգնել: Դատարաններն ավելի բաց ու թափանցիկ են աշխատում: Բայց դժգոհություններն են զարմանալիորեն շատ: Տպավորություն է, թե որքան էլ դատարաններն արդար որոշումներ կայացնեն, մեկ է, ժողովուրդը չի հավատալու ու վստահելու: Այ այս մասին, այդ պարադոքսի մասին պետք է մտահոգվեն հայ իշխանավորները: Որովհետև, մի քանի անգամ առիթ եմ ունեցել լսելու ռուս ու ուկրաինացի բարձրաստիճաններից. «Նամ բի վաշի զաբոտի»: Մի ամսում ձեր երկիրը կարելի է դարձնել իդեալական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել