Բոլորիս մոտ անկասկած կգտնվի հնացած տեխնիկա, որը միայն ավելորդ տեղ է գրավում տան մեջ: Պարզվում է, որ այդ տեխնիկան կարող է ինչ որ օգուտ տալ ոչնչացումից առաջ:               Ինժեներ և քիմիկոս Ջոզեֆ Մուրչինսոնի օրինակով եկեք քայլ առ քայլ հետևենք, թե ինչպես կարելի է ստանալ ոսկի՝ օգտագործելով հնացած համակարգիչներ, տեսամագնիտոֆոններ, հեռախոսներ և այլ տեխնիկա:


1. Յուրաքանչյուր էլէկտրոնային սխեմա իր մեջ պարունակում է մի քանի միլիգրամ պլատին, ոսկի և արծաթ, որը ցանկության դեպքում կարելի է հանել էլեկտրոնային աղբի միջից:
Ավելի նպատակահարմար է առանձնացնել այդ ամենից ոսկին: Ի միջի այլոց, ինչքան հին է սարքավորումը՝ այնքան ավելի շատ  է նրանում ոսկու առկայությունը:
Սկզբից անհրաժեշտ է առանձնացնել միկրոսխեմաները, որոնք պարունակում են ոսկի:


2. Մասերը անհրաժեշտ է համախմբել, և մագնիսի օգնությամբ առանձնացնել ոսկեզօծ հատվածները, որը կպահանջի առանձին պրոցես՝ ոսկին լրիվ անջատելու համար:


3. Մասերի լվացումը կատարվում է աղաթթվի (երկու մաս) և ջրածնի պերօքսիդի (перекись водород) (մեկ մաս) լուծույթի մեջ՝ մեկ շաբաթ: Անհրաժեշտ է խառնել՝ օրեկան մեկ անգամ:


4. Մի շաբաթից արդեն խառնուրդը կսևանա և նրա երեսին կերևան լողացող ոսկե մասնիկները: Դրանք անհրաժեշտ է լվանալ մեթիլ սպիրտով և անցկացնել ֆիլտրի միջով:



5. Այնուհետև անհրաժեշտ է հավաքել բոլոր մասնիկները և հալեցնել՝ սովորական հալեցնող լամպով:

7. Վերջում սառեցնում ենք զանգվածը՝ ստանալով արդեն մաքրված ոսկու կտոր: Տվյալ օրինակում ոսկին կշռում է մոտ 31.3 գրամ՝ կազմելով 600-1600 $ ՝ կախված գնահատված հարգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել