Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Հարգարժան մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը: Եղեք առողջ, անհոգ, ապրեք բարձր տրամադրությամբ` առաջիկա տոնական ամսվա և ողջ տարվա ընթացքում:
Շարունակեք ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը և հայրենիքի զարթոնքին: Զգացեք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված ու գնահատված:
Դուք ամենքդ առանձին մեծություն եք, ամեն օր արժանի եք մեծարանքի, դուք բոլորդ գեղեցիկ եք եւ ձեզանով գեղեցկացնում եք կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:
Հարգանքներով` Արթուր Աբրահամ»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել