Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորելով կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կցանկանայի վերհիշել մեր Երրորդ հանրապետության առաջին նախագահի անհեթեթ որոշումները՝ այս անգամ կապված Մարտի 8-ի հետ: Երևի բոլորս հիշում ենք, որ 1992թ.-ից, մեր «մեծարգո» նախագահի կառավարման ընթացքում տոնացանկից հանված էր գարնանային այս գեղեցիկ տոնը, որը նվիրված է կանանց և աղջիկներին: 1992թ. մեր լիբերալները այնքան էին թշնամացած դեպի սոցիալիզմը, որ հուշարձանների հետ լուծելով իրենց «խնդիրները», անցան տոներին: Օրացույցից հանվեցին գարնանային գեղեցիկ տոներից, որոնցից էր Մարտի 8 և Մայիսի 9: Քանի որ արդեն շնորհավորել եմ կանանց՝ միջազգային օրվա կապակցությամբ, կցանկանայի խոսել Մայիսի 9-ի հետ կապված «դաժան» որոշումից: Եկեք մեկ պահ հետ շրջվենք և տեսնենք, թե պատերազմի քանի վետերաններ սրտի ցավով իջան գերեզման: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մեր «մեծարգո» նախկին նախագահը հայ ժողովրդի վստահությունը քաղելու համար (վերջին 5 տարում), յուրաքանչյուր Մայիսի 9-ին գնում և ծաղիկներ է դնում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի անմար կրակին: Շնորհակալ եմ մեր հայրենակիցներին, որոնց ճնշման շնորհիվ նորից տոնացանկ մտցվեցին գարնանային այս տոները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել