Հայաստանին և ԼՂՀ-ին մեծ մարհահրավերներ են սպասվում, մոտակա տարածաշրջանները առնվազն երկու կետերով (Սիրիա, Ուկրաինա, ԱՄՆ, ՌԴ) ռազմական լարման լուրջ նախադրյալներ են ցույց տալիս: Միքանի այլ կետերում դիվանագիտական առճակատումներ (ԵՄ-Ռուսաստան, ՆԱՏՈ) և ներքաղաքական լուրջ փոփոխություններ (Թուրքիա, Ադրբեջան, Իրան-ԱՄՆ հարաբերություններ) դեռևս նոր են սկսվում: Նույնիսկ միանշանակ չէ ԵՄ-ԱՄՆ տանդեմը: Այս երկրների անունները հայտնվել են շահերի բախման զանազան ու սառը պատերազմից հետո աննախադեպ տիրույթներում: Եվ որ ամենակարևորն է, այս ամենը տեղի է ունենում մեր հարևանությամբ: Հետսովետական տարածքում կանխատեսելի է նաև ահագնացող աղքատություն:
Մեր ռազմական խնդիրների մասին խոսել կարծեմ չարժե, քանի որ սա Հայաստանի թերևս միակ ամբողջական գործուն համակարգն է:
Մեր դասը այն է, որ գրեթե բոլոր դեպքերում, տարածաշրջանային այս խնդիրները հարուցվել են երկրի ներքին թուլության, ժողովրդավարության անկման և որ ամենակարևորն է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ պատճառով: Աշխարաքաղաքական շահերը հիմնական շարժիչն է, դրանք միշտ կան, իսկ որևէ երկրի ներքին աղբը պարարտ հող է դառնում այդ երկրի միջոցով «մեծերի» շահերը խաղարկելու համար: Այլ կերպ ասած, ներքին աղբ ունեղող երկրները լավ վառելիք են աշխարհաքաղաքական շարժիչների համար:
Դասեր քաղելուն զուգահեռ, Հայաստանին մնում է զինվել դիվանագիտական նոր և հեռանկարային մտքերով: Ավանդական արտաքին քաղաքական բյուրոկրատական ապարատը պետք է վերածել դիվանագիտական կորպուսի:
Իսկ տունը մաքրել պետք է ԱՆՀԱՊԱՂ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել